«Չենք կարծում, որ բանակցություններն արդյունավետ կլինեն»․ Խամենեի
1197
Երեքշաբթի, 20 մայիսի, 2025 թ., 13:52
![]() Իրանի Գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին կասկած է հայտնել Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամը կարգավորելու համար Միացյալ Նահանգների հետ բանակցությունների արդյունավետության վերաբերյալ։ «Ե՛վ այն ժամանակ (Իրանի նախորդ նախագահ Էբրահիմ Ռաիսիի օրոք), և՛ հիմա, բանակցությունները եղել են միջնորդավորված, թեև՝ ապարդյուն։ Եվ հիմա մենք չենք կարծում, որ դրանք որևէ արդյունքի կհանգեցնեն։ Անհասկանալի է, թե ինչ կլինի հետո»,- Խամենիի խոսքերն է մեջբերել նրա մամուլի ծառայությունը։ Ավելի վաղ հաղորդվել է, որ Իրանը ԱՄՆ-ի հետ բանակցությունների նոր փուլի առաջարկ է ստացել։ Իրանի միջուկային ծրագրի շուրջ ԱՄՆ-Իրան անուղղակի բանակցություններն սկսվել են ապրիլի 12-ից։ Մինչ օրս բանակցությունների 4 փուլ է անցկացվել։ |

«ԱԺ նիստի կարմիր թելը և կարմիր մթնոլորտը». Վլադիմիր Մարտիրոսյան
4103:06
«Իմ պայմանները՝ վարչապետին». Անի Սամսոնյան
8302:06
«Բռնաճնշումների նոր փուլ է սպասվում». Տիգրան Աբրահամյան
10701:06
«Մավրը արեց իր գործը, Մավրը փորձում է հեռանալ». Հրայր Կամենդատյան
8700:42
«Ռուսական լրատվամիջոցները և Պուտինի «դիվանագիտական հաղթանակը»». Դավիթ Այվազյան
117Երեկ, 22:18
«Можно, но деньги-вперед!»: Լևոն Զուրաբյանի պատասխանը՝ Նիկոլ Փաշինյանի առաջարկին
126Երեկ, 21:36
