ՀՖՖ-ն, միլիոնները և դատախազության լռությունը. «Ժողովուրդ»
![]() «Ժողովուրդ»-ը գրում է. «Երբ պետական գումարներն ու հանրային վստահությունը խաչվում են կասկածելի կապերի ու պասիվ իրավապահների միջանկյալում, հասարակությունը մնում է առանց պատասխանների։ Ինչի՞ մասին էր խոսքը Ըստ բաց աղբյուրների՝ Ալեքսանյան եղբայրները ընկերներ են Անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանի հետ, որն իր հերթին մտերիմ է Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի հետ։ Վերջինս՝ որպես ՀՖՖ նախագահի խորհրդական, պատասխանատու է Կառավարության և ֆեդերացիայի միջև կապերի համար։ ՀՖՖ-ն մերժել է մրցույթին մասնակցող «Նյու Արմշին» ՍՊ ընկերությանը, որը պատրաստ էր իրականացնել աշխատանքը 50 միլիոն դրամով ավելի էժան գնով։ Խախտվել է նաև մրցույթի ընթացակարգը, և ողջ գործընթացը ձևակերպվել է ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրամաններով։ Ո՞ւր է իրավական արձագանքը Այս բոլոր տվյալները հանրայնացվել են, սակայն, դատախազությունը մինչ օրս չի տրամադրել որևէ պարզաբանում՝ արդյոք Թովմասյանի ելույթը դարձե՞լ է ուսումնասիրության առարկա, նախապատրաստվե՞լ են արդյոք նյութեր, կամ սկսվե՞լ է քննություն։ Նաև Թագուհի Թովմասյանից հետաքրքրվեցինք՝ կա արդյոք դատախազությունից արձագանք ՀՖՖ ենթադրյալ չարաշահումների մասին, սակայն պատգամավորը տեղեկացրեց, թե չի ստացել որևէ պատասխան դատախազ Աննա Վարդապետյանից»։ Մանրամասները՝ թերթի համարում: |

Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
20608.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
16808.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
18408.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
14707.11.2026, 12:18
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել
17506.11.2026, 22:54
Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը
15006.11.2026, 14:12
