Սթարմերը Պուտին-Թրամփ զրույցից առաջ Ուկրաինայի հարցը քննարկել է արևմտյան առաջնորդների հետ
![]() Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի և Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը։ Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ հղում կատարելով Սթարմերի գրասենյակի ներկայացուցչին։ Նշվում է, որ մայիսի 19-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Թրամփի հեռախոսազրույցից առաջ արևմտյան առաջնորդները «քննարկել են անվերապահ հրադադարի անհրաժեշտությունը» և Մոսկվային կոչ արել «լուրջ վերաբերվել խաղաղության բանակցություններին»։ Բացի այդ, նրանք հայտարարել են Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառելու իրենց պատրաստակամության մասին, եթե Ռուսաստանի ղեկավարությունը «հրաժարվի լուրջ բանակցություններ վարել հրադադարի և խաղաղության շուրջ»։ Ավելի վաղ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում գրել էր, որ մայիսի 19-ին, ժամը 10:00-ին (Երևանի ժամանակով՝ 18:00-ին), զրույց կունենա Պուտինի հետ։ Թեմաների շարքում ԱՄՆ նախագահը նշել է ուկրաինական կարգավորման և առևտրի հետ կապված հարցերը։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
