«Երկուշաբթի հեռախոսազրույց կունենամ Պուտինի, ապա՝ Զելենսկու և ՆԱՏՕ-ի երկրների ղեկավարների հետ». Թրամփ
![]() ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի առավոտյան հեռախոսազրույց կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին, BBC-ի փոխանցմամբ, գրառում է կատարել Թրամփը: Լրատվամիջոցի տվյալներով՝ երկուշաբթի՝ ժամը 10․00-ին, Թրամփը հեռախոսազրույց կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որին կհաջորդի Վլադիմիր Զելենսկու և ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ հեռախոսազրույցը։ «Հեռախոսազրույց կունենամ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ», - գրել է Թրամփը իր Truth Social սոցիալական ցանցում։ -Զրույցի թեման կլինի «արյան բաղնիքի» դադարեցումը, որի պատճառով ամեն շաբաթ ավելի քան 5000 ռուս և ուկրաինացի զինվոր է մահանում։ Զրույցի թեմաներից կլինի նաև առևտուրը»։ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Պուտինի հետ զրույցից հետո նախատեսում է խոսել Ուկրաինայի նախագահ Զելենսկու, ապա՝ ՆԱՏՕ-ի անդամ տարբեր երկրների ղեկավարների հետ։ «Հուսով եմ՝ արդյունավետ օր կլինի, կկնքվի հրադադար և կավարտվի այս դաժան պատերազմը, որը երբեք չպետք է սկսվեր»,- հավելել է նա։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
