Երևան`   +7 °C
Այսօր`   Շաբաթ, 14 փետրվարի, 2026 թ.

Ծանրամարտիկ Գրիգոր Ղազարյանը՝ պատանիների աշխարհի առաջնության չեմպիոն

417
Կիրակի, 04 մայիսի, 2025 թ., 00:24
Ծանրամարտիկ Գրիգոր Ղազարյանը՝ պատանիների աշխարհի առաջնության չեմպիոն

Գրիգոր Ղազարյանը պատանիների աշխարհի ՉԵՄՊԻՈՆ է։
Հայաստանի պատանեկան հավաքականի անդամ 96 կգ քաշային Գրիգոր Ղազարյանը դարձավ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր: Այս մասին հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան։
Պերուի մայրաքաղաք Լիմայում ընթացող աշխարհի պատանեկան առաջնության 96 կգ քաշում Գրիգոր Ղազարյանը պոկում վարժության երեք հաջող մոտեցմամբ բարձրացրեց 138կգ, 142 կգ, 145 կգ: Այս վարժությունում Ղազարյանը նվաճեց ոսկե մեդալ: Հրում վարժությունում Գրիգորը գլխավերևում պահեց 175 կգ, 180 կգ ու 185 կգ: Այս ձևում ևս մեր ծանրորդը ոսկե մեդալակիր դարձավ:
Երկամարտի 330 կգ արդյունքով՝ Գրիգոր Ղազարյանը դարձավ աշխարհի չեմպիոն: