«Սրբազան պայքար»-ի երիտասարդների պատասխանը՝ Վահագն Ալեքսանյանին․ «Ճշմարտությունը մանիպուլացիայի չի ենթարկվում։ Սրբազան Պայքարի Երիտասարդների #ՉեմՎստահում նախաձեռնության շրջանակներում իրականացվող մեր խաղաղ ակցիայի ժամանակ տեղի ունեցած միջադեպը ևս մեկ անգամ ցույց է տալիս այս իշխանության քաղաքական կեցվածքը։ Երբ Վահագն Ալեքսանյանի մայրը մոտենում է մեր երիտասարդներին՝ փորձելով խոչընդոտել հայրենասիրական պայքարը, դա ակնհայտորեն խոսում է ոչ թե անձնական պահվածքի, այլ քաղաքական ուղեգծի մասին։ Այս իշխանությունը վաղուց արդեն հատել է դավաճանության սահմանը՝ հանձնելով ոչ միայն հողը, այլ նաև արժանապատվությունը։ ԵՎ երբ Վահագն Ալեքսանյանը հրապարակում է մի տեսանյութ՝ միտումնավոր խեղաթյուրելով իրական պատկերը, փորձելով վարկաբեկել մեր երիտասարդների ազնիվ պայքարը, նա ընդամենը շարունակում է նույն դավաճանական ծառայությունը՝ սուտը ներկայացնելով որպես ճշմարտություն, իսկ հայրենանվեր պայքարը՝ որպես սադրանք։ Վահագն Ալեքսանյան, մեր երիտասարդներն իրենց պահել են խաղաղ, արժանապատիվ և գիտակից ձևով, նրանք գիտեն ում են ծառայում՝ հայրենիքին և ժողովրդին։ Իսկ դուք փորձում եք սրբագրել ձեր ու ձեր իշխանության դավաճանության պատմությունը մանիպուլացիայով, կեղծ հերոսապատումներով և վարկանիշ փրկող տեսանյութերով։ Արժանապատիվ երիտասարդությունը գործիք լինել չի կարող, իսկ դուք ընդամենը իշխանական գործիք եք, որի միջոցով փորձում են ճնշել ազգային արժանապատվության վերջին խցիկները։ Հասարակությունը տեսնում է, և դա փաստ է, որ դավաճանությունը եղել է, շարունակվում է, և դուք՝ դրա մասն եք։ Ճշմարտությունը լռեցնել չի ստացվի, իսկ արժանապատվության վրա կառուցված պայքարը երբեք չի պարտվում։ «Սրբազան պայքար»-ի երիտասարդաց թևի համակարգող Սուրեն Եդոյան»։