Մարմնամարզիկ Արթուր Դավթյանն աշխարհի գավաթի խաղարկության 6-րդ փուլի եզրափակչում է
381
Կիրակի, 27 ապրիլի, 2025 թ., 00:36
![]() Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արթուր Դավթյանը Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի 6-րդ փուլում նվաճել է եզրափակիչ փուլի ուղեգիր։ Այս մասին հայտնում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան։ 32-ամյա մարզիկը հենացատկի վարժության որակավորման փուլում գրանցեց 14.566 միավոր և զբաղեցրեց առաջին տեղը։ Հիշեցնենք, որ ավելի վաղ օղակներ վարժությունում եզրափակիչ փուլի ուղեգիր էին նվաճել Արթուր Ավետիսյանը և Վահագն Դավթյանը, իսկ նժույգ թափերում՝ Համլետ Մանուկյանը։ Եզրափակիչ փուլը կկայանան ապրիլի 27-ին: ![]() Աղբյուրը` Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիա |

Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
20608.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
16808.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
18408.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
14707.11.2026, 12:18
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել
17506.11.2026, 22:54
Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը
15006.11.2026, 14:12

