«Հեղափոխական ներկաները «հնձել» են ծառերն ու տնկել ցախավել գնդիկներ»․ Քրիստինա Վարդանյան
![]() Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Քրիստինա Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Տարիներ առաջ «նախկինները» Իսակովի պողոտայի կաղնիների արանքում գնդաձև ակացիաներ տնկեցին։ Երբ քննարկման ժամանակ հարցրեցի, թե ինչու են այդ ծառերը տնկել կաղնիների արմատներին, վնասելով բույսերին, ինձ շատ լուրջ պատասխանեցին, որ ծառերի փոխարինում պետք է անեն։ Ժպտալով նշեցի, որ կաղնին, գնդաձև ակացիայից տասն անգամ ավելի երկար է ապրում, դա մեկ, և երկրորդը՝ գնդաձև թզուկ ծառը խիտ, լայնասաղաթ, բարձրաբուն կաղնու հետ համեմատելը, մեղմ ասած, ճիշտ չէ… Այժմ հեղափոխական ներկաները, որոշեցին ավելի «խելացի» գործել, «հնձել» փողոցի բոլոր ծառերը (թեղին արժեքավոր փայտանյութ է) ու տնկել անիմաստ ցախավել գնդիկներ, որոնք գիտականորեն հիմնավորված՝ 0 սանիտարական էֆեկտ ունեն։ Հարգելիներս, ինչքան էս ակացիաները ծառ դարձան, այդքան էլ նորատունկերն են մեծանալու։ Ոլորտը գիտելիք է պահանջում, ամոթալի է այս մակարդակը։ Կա՛նգ առեք, վտանգավոր կետում եք, ձեր մասնագետներն ու փորձագետները փորձանքաբերներ են»։ Աղբյուրը` Քրիստինա Վարդանյան |
Բողոքի ակցիա՝ կնոջ սպանության մեջ մեղադրվող Նարեկ Սարգսյանին ազատ արձակելու պահանջով (տեսանյութ)
1714:48«ՀՀ իշխանությունների իրականացրած սոցիալական ծրագրերը չնչին են նրա համեմատ, ինչ արցախցիները թողել են Արցախում»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
3914:30«Մեկ շաբաթ էլ կսպասենք»․ Քասախ-Երևան տրանսպորտի հարցը կքննարկվի կառավարությունում
4414:18«Կիրանցի, Բաղանիսի, Ոսկեպարի, Բերքաբերի բնակիչները սահմանամերձ հողերը չեն մշակում»․ Ոսկան Սարգսյան
9913:24Քասախ համայնքի բնակիչները բացեցին Աշտարակ տանող մայրուղին՝ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
9812:48«Մարդիկ կան 30 տարի նպաստ են ստանում․ դրանով սերնդեսերունդ դարձնում ենք աղքատ»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
10712:42