«Մասկն ինձ պետք չէ, պարզապես նա ինձ դուր է գալիս»․ Թրամփ
![]() ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ ինքը կախված չէ միլիարդատեր Իլոն Մասկից, ով նոյեմբերին իր ընտրարշավի համար ամենաշատ գումարն էր նվիրաբերել: Այնուամենայնիվ, «Իլոնը ֆանտաստիկ աշխատանք է կատարել», նշել է նախագահը։ «Նա ինձ պետք չէ որևէ բանի համար, բացի նրանից, որ նա ինձ պարզապես դուր է գալիս», ասել է Թրամփն այն բանից հետո, երբ Մասկը հերքել էր լուրերը, թե նա առաջիկա ամիսներին կլքի իր պաշտոնը ԱՄՆ կառավարության կազմում։ ԱՄՆ առաջնորդը հավելել է, որ ինքը, օրինակ, Tesla մեքենայի «կարիքը չուներ», սակայն անցած ամիս մեկը գնել է՝ իր աջակցությունն արտահայտելու 53-ամյա Մասկին։ Թրամփի խոքսքով՝ ինքը «շատ գումար է վճարել» այդ մեքենայի համար, բայց այն հիմնականում վարում են Սպիտակ տան աշխատակիցները։ Նախագահը նաև նշել է, որ Մասկին «ոչ արժանավայել վերաբերմունք» է ցուցաբերվել՝ անդրադառնալով նրա դեմ կազմակերպված բողոքի ակցիաներին և Tesla-ի սրահների վրա կատարված հարձակումներին։ Tesla-ի հիմնադիրը ներկայումս աշխատում է Սպիտակ տանը որպես «կառավարության հատուկ աշխատակից», որի լիազորություններն ուժի մեջ են 130 օր: Այս ժամկետը կլրանա մայիսի վերջին։ Թրամփն ապրիլի 1-ին նշել էր, որ Մասկը կարող է վերադառնալ իր ընկերությունները ղեկավարելու գործին, և որ «նա ցանկանում է դա»: |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
