Երևան`   +4 °C
Այսօր`   Հինգշաբթի, 17 ապրիլի, 2025 թ.

«Նիկոլ Փաշինյանին հեռացնելու գնդակն ընդդիմության դաշտում է»․ Գառնիկ Դանիելյան

170
Ուրբաթ, 04 ապրիլի, 2025 թ., 11:48
«Նիկոլ Փաշինյանին հեռացնելու գնդակն ընդդիմության դաշտում է»․ Գառնիկ Դանիելյան

«Եթե ընդդիմությունը չի համախմբվում, դրանից շահում է իշխանությունը»,- 24TV-ի եթերում ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ անդրադառնալով օրվա իշխանության հեռացման գործում ընդդիմադիրների անելիքներին և համախմբվածությանը։ Պատգամավորի խոսքով՝ եթե ընդդիմադիրները չհամախմբվեն, հերթական պարտությունը կարձանագրեն, Նիկոլ Փաշինյանին կուժեղացնեն, ամեն մեկն իր ամբիցիան առաջ կտանի՝ թուրքը քայլելով կգա, կհասնի Երևան, Հանրապետության հրապարակ, չեն համախմբվի՝ կունենանք անընդհատ հիասթափված հասարակություն։ «Ես ինձ էլ եմ մեղադրում դրա մեջ։ Այս իշխանություններին հեռացնելու համար համախմբմանն այլընտրանք չկա»,- նշել է պատգամավորը և ընդգծել, որ Նիկոլ Փաշինյանի առավելագույնը 2026թ-ն է։ «Հավաքական ընդդիմությունը կարող է վռնդել նրան, գնդակը ընդդիմության դաշտում է։ Եթե չարեցինք, ուրեմն ամբողջ մեղավորությունն ու պատասխանատվությունը մերն է»,- հավելել է նա։

Գառնիկ Դանիելյանի հարցազրույցը