Երևան`   +9 °C
Այսօր`   Շաբաթ, 05 ապրիլի, 2025 թ.

«Հայաստանի ապագան պահանջում է բոլորովին նոր որակի առաջնորդություն»․ Արա Պողոսյան

131
Հինգշաբթի, 03 ապրիլի, 2025 թ., 22:00
«Հայաստանի ապագան պահանջում է բոլորովին նոր որակի առաջնորդություն»․ Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Անկեղծ եմ ասում, երբ ես վարչապետ լինեմ, ինձ համար մեռնելու չափ ամոթ կլինի այս որակի կառավարության կազմ և այս որակի Ազգային Ժողովի խմբակցություն ունենալը։
Ցանկացած ղեկավարի համար այս որակը իր սեփական արտացոլանքն է։ Չի՛ կարող առաջնորդը լինել լավը, իսկ իր ենթակաները անպիտան։ Կառավարության անդամների և ԱԺ խմբակցությունների անդամները սեփական առաջնորդների արտացոլանքն են։
Հայաստանի ապագան պահանջում է բոլորովին նոր որակի առաջնորդություն և այն վաղ թե ուշ կլինի»։

Աղբյուրը`   Արա Պողոսյան