Երևան`   +9 °C
Այսօր`   Շաբաթ, 05 ապրիլի, 2025 թ.

Ադրբեջանական կողմը հայտարարել է, թե Հայաստանի Սահմանադրությունը փոխելու պահանջը քննարկվում է ավելի քան 2 տարի

120
Հինգշաբթի, 03 ապրիլի, 2025 թ., 22:30
Ադրբեջանական կողմը հայտարարել է, թե Հայաստանի Սահմանադրությունը փոխելու պահանջը քննարկվում է ավելի քան 2 տարի

«Մենք կտրականապես մերժում ենք 2025 թվականի ապրիլի 2-ին Ֆրանսիայի՝ Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի՝ Ֆրանսիայի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ելույթի ժամանակ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի և ծագումով հայ անձանց դատավարության վերաբերյալ հնչեցրած մեղադրանքները»,- այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ի մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն։
Նրա խոսքով, «անընդունելի է կասկածի տակ դնել Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ պահպանող Հայաստանի Սահմանադրությունը փոփոխելու օրինական պահանջը, որը քննարկվում է ավելի քան երկու տարի, և դա որպես նոր պայման ներկայացնելը»։
«Եթե Ֆրանսիան իսկապես աջակցում է խաղաղ համաձայնագրի շուտափույթ ստորագրմանը, ինչպես ինքն է պնդում, ապա պետք է կոչ անի Հայաստանին՝ ձեռնարկել համապատասխան քայլեր»,- հայտարարել է հակառակորդ երկրի պաշտոնյան։