Երևան`   +9 °C
Այսօր`   Կիրակի, 06 ապրիլի, 2025 թ.

«Տարօրինակ է՝ բյուրոկրատական բոռափեթակի համար քննություն հանձնելու պահանջ չկա»․ Վարդան Բալյան

176
Հինգշաբթի, 03 ապրիլի, 2025 թ., 21:30
«Տարօրինակ է՝ բյուրոկրատական բոռափեթակի համար քննություն հանձնելու պահանջ չկա»․ Վարդան Բալյան

Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Վարորդական իրավունքի, կառավարելու իրավունքը ստուգելու մասին վարչապետ Փաշինյանի հռետորական հարցադրման ոչ բովանդակային քննարկումները, իսկ որոշ փորձագետների, քաղական գործիչների կողմից հեգնական արձագանքը անընդունելի է: Խնդիրն, ի դեպ, շատ լուրջ է, ինչի մասին գրում եմ տարիներ շարունակ՝ խոսելով պետական բյուրոկրատական բոռափեթակի մասին: Ի վերջո, պետք է հասկանալ, որ եթե ամենացածր, ոչ մասնագիտական կոմպետենցիաներ պահանջող աշխատանքի ընդունվելիս կամ, զորօրինակ, վարորդական իրավունքի վկայական ստանալիս հայտատուն քննություն է հանձնում, ապա առնվազն տարօրինակ է, որ կառավարման որոշում կայացնելու իրավասու պաշտոնյաների ընտրության հարցում նման պահանջ չկա: Ավելին, պետք է սահմանել որոշակի հստակ չափորոշիչներ նաև ընտրական իրավունքից օգտվող քաղաքացիների համար, որոնք տվյալ պարագայում հանդես են գալիս որպես հավաքական գործատու: Եթե ընտրողը բացարձակ անտեղյակ է թեկնածուներից, կուսակցությունների ծրագրերից, ընտրովի պաշտոնյաների լիազորություններից և պարտականություններից, նրան չպիտի թույլատրվի քվեարկություն: Փաշինյանն այսօր այս հայտարարությունն անում է, որպես վարչապետ, ով հանդիսանում է նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ: Հրավիրում եմ Սիսիան, որտեղ իր քաղաքական թիմը ներկայացնող բոլոր դեմքերն ու դեպքերը, այդ թվում՝ Սիսիան համայնքի ավագանիում, ոտները դրել են D-ի վրա ու արդեն չորս տարի է քշում են՝ խախտելով երթևեկության անվտանգության բոլոր հնարավոր կանոնները, այսինքն՝ օրենքները, և զբաղված են ինքնիրավչությամբ: Ահա այս պատճառով է, որ վարչապետի հայտարարությունը գնահատում եմ որպես ընդամենը հռետորական հարցադրում, որովհետև խնդիրը լուծելու նպատակ իրականում չկա: Կարծում եմ, սեփական աչքի միջի գերանը չտեսնողները առաջիկայում իրենց քաղաքական ընդդիմադիրների աչքերում կփնտրեն ու կգտնեն չոփիկներ»։

Աղբյուրը`   Վարդան Բալյան