Երևան`   +10 °C
Այսօր`   Կիրակի, 06 ապրիլի, 2025 թ.

«Հունգարիայի առաջնորդը լրջագույն խնդիրներ է ստեղծում Հաագայի ՄՔԴ-ի համար»․ Արմեն Պետրոսյան

152
Հինգշաբթի, 03 ապրիլի, 2025 թ., 21:18
«Հունգարիայի առաջնորդը լրջագույն խնդիրներ է ստեղծում Հաագայի ՄՔԴ-ի համար»․ Արմեն Պետրոսյան

Տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ըստ Հաագայի Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ)՝ դեռևս 2024 թ. նոյեմբերին կայացրած որոշման՝ կառույցի կանոնադրությունը վավերացրած յուրաքանչյուր երկիր պետք է ձերբակալեր Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին՝ Գազայում իրականացրած ցեղասպանական գործողությունների համար։
Նեթանյահուն պաշտոնական այցով ժամանել է Բուդապեշտ, և Հունգարիան պետք է ձերբակալեր նրան, ինչը, բնականաբար, տեղի չունեցավ։ Եվ որն է կարևոր, որ նման վարքագիծը կարող է դառնալ նախադեպային։
Փաստացի, ԵՄ գրեթե բոլոր սկզբունքային դիրքորոշումները խարխլող Հունգարիայի առաջնորդը, ըստ էության, լրջագույն խնդիրներ է ստեղծում նաև այս կարևոր միջազգային կառույցի գործունեության համար, որի դերակատարման հետ կապված որոշակի ծրագրեր ուներ նաև Հայաստանը...»։

Աղբյուրը`   Արմեն Պետրոսյան