«Չարժե բառախաղի մեջ մտնել՝ նոր նախապայմաններ, հին նախապայմաններ». Սարգիս Խանդանյան
![]() ԱԺ-ում ՔՊ-ական պատգամավոր Սարգիս Խանդանյանի հետ զրույցում լրագրողներն անդրադարձել են Ալիևի այսօրվա հայտարարությանը, ըստ որի՝ «նախ պետք է վերացնել ԵԱՀԿ Մինսկի խումբը, երկրորդ հարցը վերաբերում է Հայաստանի Սահմանադրությանը»: «Ալիևն ասել է, որ Ադրբեջանը լրացուցիչ պայմաններ չի առաջադրում, դրանք այն պայմաններն են, որ երկար ժամանակ է՝ Երևանին հայտնի են ու եթե կատարվեն, որևէ խոչընդոտ չի ստեղծվի: Ի վերջո, ինչպե՞ս է սա հանգուցալուծվելու»,- դիմելով Խանդանյանին՝ հարցրել են լրագրողները: Պատգամավորն ասել է, որ չարժե բառախաղի մեջ մտնել՝ հին նախապայմաններ, նոր նախապայմաններ, դրանք կան ու նախապայմաններն են. «Մեր դիրքորոշումներն էդ հարցերով հստակ են. Սահմանադրության մասով, որ խաղաղության պայմանագիրն ամբողջությամբ լուծում է Սահմանադրության խնդիրը, եթե այդպիսի խնդիր նույնիսկ լիներ, իսկ մենք հավատում ենք, որ այդպիսի խնդիր չկա: Իսկ ԵԱՀԿ ՄԽ մասով ասել ենք, որ պատրաստ ենք դիմել ՄԽ-ն լուծարելու՝ ստորագրմանը զուգահեռ կամ ստորագրումից հետո, որովհետև պետք է ինստիտուցիոնալ խաղաղություն առնվազն հաստատվի, փաստաթուղթ լինի, որը հնարավորություն կտա կոնֆլիկտի լուծմանը վերաբերող մեխանիզմներից հրաժարվել: Թե ինչպես կհանգուցալուծվի, ժամանակն ու բանակցությունները ցույց կտան»,- շարունակել է ՔՊ-ականը: |
«Գյումրիի ընտրություններն են նաև ցուցիչ, որ վարչապետը պետք է գնա արտահերթ ընտրությունների». Հովիկ Աղազարյան (տեսանյութ)
6400:42«Նիկոլ Փաշինյանը դարձել է ադրբեջանցի». Հրանտ Բագրատյան (տեսանյութ)
9700:06«Արդյո՞ք իրավիճակի ապակայունացում թույլ չտալու միակ տարբերակը ինքնանվաստացումն է». Հակոբ Բադալյան
108Երեկ, 22:48«Հնարավոր է, որ ՔՊ-ն Գյումրիում այլ խմբակցությունների ավագանու անդամներից իր օգտին մարդ հավաքագրի». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
114Երեկ, 21:54«ՀՀ ԱԳՆ հայտարարությունը հասարակության ուշադրությունը շեղելու անհաջող փորձ է». Արցախի տեղեկատվական շտաբ
97Երեկ, 21:30«Եթե չունես դիմադրության առանցք, ոչնչացվելու ես». Արա Պողոսյան
108Երեկ, 21:24