«Մինչև ապրիլի 15-ը բավականին ժամանակ ունենք՝ որոշում կայացնելու»․ Բաբկեն Հարությունյան
![]() «Մենք բավականին ժամանակ ունենք՝ մինչև ապրիլի 15-ը որոշում կայացնելու համար։ Էս ի՞նչ մոտեցում է, ի՞նչ շանտաժի լեզվով խոսք է՝ այ, եթե հիմա չասեցիք, ուրեմն գործարքի եք գնացել»,- «Պոլիտիկ»-ի ուղիղ եթերում ասաց «Հայրենիք» կուսակցության ԳՄ անդամ Բաբկեն Հարությունյանը՝ անդրադառնալով հարցին՝ ինչո՞ւ է լռում Գյումրու քաղաքապետի թեկնածու, իրենց թիմակից Մարտուն Գրիգորյանը և ի՞նչ է մտածում կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։ «Հայտարարվել է, որ ՔՊ-ն քաղաքապետ չի ունենալու, կարմիր գիծը քաշված է։ Նման հայտարարություն անելն այդքան պարզ ու միանշանա՞կ է։ Մենք ունենք օրենքով սահմանված ժամկետ՝ որոշում կայացնելու համար։ Մարտուն Գրիգորյանը հայտնել է նաև, որ Վարդան Ղուկասյանի հետ կոալիցիա չի կազմի»,- ասաց Բաբկեն Հարությունյանը՝ նշելով, որ պետք չէ Մարտուն Գրիգորյանի ընդդիմադիր կեցվածքը կասկածի տակ դնել, իսկ ահա Վարդան Ղուկասյանին ոչ ոք երբեք ընդդիմադիր շարժումների ժամանակ չի տեսել։ «Վարդան Ղուկասյանին քվեարկելը պատասխանատվության խնդիր է, պետք է մտածել՝ ինչ ֆորմատով ես այդ պատասխանատվությունը ստանձնում։ Մի իրավիճակ է, երբ քվեարկում ես Վարդան Ղուկասյանի օգտին և ստանձնում ես պատասխանատվություն, երկրորդ իրավիճակ է, երբ դու ՔՊ-ից ազատվելու համար անհրաժեշտ ձայնը տալիս ես և չես ստանձնում քաղաքական պատասխանատվություն, մնում ես ընդդիմություն։ Ես ոչ մի տարբերակ չեմ կարող ասել, քանի որ, նորից եմ ասում, դեռ կա ժամանակ»,- հավելեց Հարությունյանը։ |
«Գյումրիի ընտրություններն են նաև ցուցիչ, որ վարչապետը պետք է գնա արտահերթ ընտրությունների». Հովիկ Աղազարյան (տեսանյութ)
6400:42«Նիկոլ Փաշինյանը դարձել է ադրբեջանցի». Հրանտ Բագրատյան (տեսանյութ)
9700:06«Արդյո՞ք իրավիճակի ապակայունացում թույլ չտալու միակ տարբերակը ինքնանվաստացումն է». Հակոբ Բադալյան
108Երեկ, 22:48«Հնարավոր է, որ ՔՊ-ն Գյումրիում այլ խմբակցությունների ավագանու անդամներից իր օգտին մարդ հավաքագրի». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
114Երեկ, 21:54«ՀՀ ԱԳՆ հայտարարությունը հասարակության ուշադրությունը շեղելու անհաջող փորձ է». Արցախի տեղեկատվական շտաբ
97Երեկ, 21:30«Եթե չունես դիմադրության առանցք, ոչնչացվելու ես». Արա Պողոսյան
108Երեկ, 21:24