«Լավ եք ասում, բայց ճիշտ չեք ասում»․ Ալեն Սիմոնյանը՝ Հայկ Մամիջանյանին
![]() «Լավ եք ասում, բայց ճիշտ չեք ասում»,- այս մասին ԱԺ հայտարարությունների ժամին ասաց խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ արձագանքելով «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանի դիտարկումներին։ «Սահմանազատման հանձնաժողով գոյություն ունի, և թե ով է առաջ, ով է հետ, սահմանների խնդրով զբաղվում է կոնկրետ այդ հանձնաժողովը, դրա համար դա «Խաղաղության պամանագրի» մեջ ամրագրված չէ,- նշեց Սիմոնյանը՝ արձագանքելով Մամիջանյանի դիտարկմանը, թե «այն փաստաթուղթը, որը «խաղաղության պայմանագիր են անվանում, դրա մեջ մեր օկուպացված տարածքներն ազատելու մասին որևէ տառ չկա»։ Անդրադառնալով Մամիջանյանի դիտարկմանը, որ գերիների մասին խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների գործընթացում խոսք չկա, ԱԺ նախագահը նշեց․ «Պատերազմից հետո մենք ունեցել ենք 153 գերեվարված անձ, այսօր մենք ունենք 23 գերեվարված անձ, որոնցից 12-ը ռազմաքաղաքական ղեկավարներ են, որոնք գերեվարվել են 2020 թվականի պատերազմից հետո։ Դա պայմանագրում ամրագրելու հարց չէ: Այդ աշխատանքը շարունակվում է պայմանագրից դուրս, որովհետև պայմանագիրը կարող է ևս 2 տարի չստորագրվել, բայց մեր կողմից ամեն ինչ արվում է, որ մեր գերիները հնարավորինս շուտ վերադառնան: Դրա համար այդ հարցն այնտեղ դնելու որևիցե հասկանալի առիթ և պատճառ չկա և չի կարող լինել»։ |
«Որ մեկիդ հեռախոսը վերցնեն, 15 հատ քրգործ կարող են հարուցել». Ագնեսա Խամոյանը՝ ՔՊ-ականներին
015:48«Ի՜նչ ասես՝ կարան սարքեն, տարածեն». Վարդան Ղուկասյան (տեսանյութ)
2115:42Համացանցում տարածվել է Վարդան Ղուկասյանի հայհոյախառն ձայնագրությունը (տեսանյութ)
4215:30«Վարդապետյան Աննան լրագրողների հետ շփման հարցում ամենավատ պաշտոնյան է»․ Փայլակ Ֆահրադյան
4615:18«Այն բանից հետո, երբ ինձ հեռացրեցիք կուսակցությունից, դուք ամենալավը չեք»․ Հովիկ Աղազարյանը՝ Սիսակ Գաբրիելյանին (տեսանյութ)
4915:06«Երբ սահմանային դիրքերում մառախուղ էր լինում, մարդիկ օդ էին կրակում». Նարեկ Ղահրամանյան (տեսանյութ)
5714:48