Երևան`   +12 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 26 մարտի, 2025 թ.

«ՔՊ-ի թույլտվությամբ այգում ռեստորան են կառուցում, ապա 10 միլիոնով վարձակալության հանձնում»․ Արթուր Չախոյան

91
Կիրակի, 23 մարտի, 2025 թ., 10:48
«ՔՊ-ի թույլտվությամբ այգում ռեստորան են կառուցում, ապա 10 միլիոնով վարձակալության հանձնում»․ Արթուր Չախոյան

Բլոգեր Արթուր Չախոյանը ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Տեսնես՝ ՔՊ-ի մոտ ցինիզմը սահման ունի՞, թե՞ միայն նախկիններին են մեղադրում այգիներում դղյակներ ու օբյեկտներ կառուցելու մեջ, երբ միևնույն ժամանակ հենց ՔՊ-ի թույլտվությամբ այգում ռեստորան են կառուցում, ապա այն 10 միլիոն դրամով վարձակալության հանձնում։
Այսինքն՝ նախկինների դեմ պայքարի անվան տակ կրկնում են նույն կոռուպցիոն սխեմաները, որը արդեն փաթեթավորված է «թավշյա Հայաստանի» անվան տակ։
Լավ հարստանալու բիզնես ծրագիր չէ՞՝ նախկիններին քննադատելով իշխանության գալն ու հետո նույնը անել արդեն իրենց շահի համար։
Ի դեպ, նկարում պատկերված ռեստորանը պատկանում է հայտնի «ցնցուղի» դեպքի պատճառով աշխատանքից ազատված Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ղուլարյանին։
Թող ժողովուրդը հետևություն անի և հաշվարկի՝ քանի հատ թավշյա ցնցուղու գումար է ծախսվել այս շինությունը կառուցելու համար»։

«Ռեստորանը պատկանում է Արմեն Ղուլարյանին»․ Արթուր Չախոյան
«Ռեստորանը պատկանում է Արմեն Ղուլարյանին»․ Արթուր Չախոյան
Աղբյուրը`   Արթուր Չախոյան