The Atlantic-ի գլխավոր խմբագիրը պատահաբար հայտնվել է ԱՄՆ-ի հարվածները քննարկող փակ չաթում
![]() The Atlantic-ի գլխավոր խմբագիր Ջեֆրի Գոլդբերգը պատահաբար հայտնվել է Signal զրուցարանի փակ չաթում, որտեղ ԱՄՆ-ի Ազգային անվտանգության խորհրդի անդամները քննարկելիս են եղել Եմենի հութիների դեմ գործողության ծրագրերը։ Այս մասին գրում է լրատվական գործակալությունը։ Զրույցում ընդգրկված են եղել պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը, պետքարտուղար Մարկո Ռուբիոն, փոխնախագահ Վենսը: Լրագրողը չաթ մտել է մարտի 13-ին՝ ԱՄՆ-ի իշխանությունների կողմից ռազմական գործողությունների մեկնարկի մասին հայտարարելուց երկու օր առաջ։ «Եթե կարծում եք, որ մենք պետք է դա անենք, շարունակեք: ...Ես պարզապես ատում եմ, որ ստիպված եմ նորից փրկել Եվրոպան»,- գրել է Վենսը չաթում (ԱՄՆ-ն պնդում է, որ հութիների գործողություններն ավելի շատ վնասում են Եվրոպային): The Atlantic-ը նշում է, որ թեև Վենսը հրապարակավ չի հեռանում Թրամփի դիրքորոշումներից, սակայն նամակագրության մեջ նա կասկածի տակ է դրել նախագահի իրազեկվածությունը: «Ես վստահ չեմ, որ նախագահը գիտակցում է, թե դա որքանով է անհամապատասխան Եվրոպայի նկատմամբ իր ներկայիս քաղաքականության հետ: Կա նաև նավթի գների չափավոր կամ ուժեղ թռիչքի վտանգ։ Ես պատրաստ եմ աջակցել թիմի կոնսենսուսին և այս մտահոգությունները պահել ինձ: Բայց մեկ ամսով հետաձգելու լուրջ փաստարկներ կան»։ Փենթագոնի ղեկավարը նրան պատասխանել է. «Ես լիովին կիսում եմ ձեր զզվանքը Եվրոպայի մակաբուծության հանդեպ։ Սա խղճալի տեսք ունի: Բայց Մայքը իրավացի է, մենք միակն ենք մոլորակի վրա (մեր կողմից), ով կարող է դա անել: Մոտիկ էլ ուրիշ մարդ չկա»։ Ավելի ուշ Սպիտակ տունը հաստատել է նամակագրության իսկությունը։ Չաթի ստեղծողի՝ Մայք Ուոլցի գործողությունները կարող էին խախտել Լրտեսության մասին օրենքի մի քանի դրույթ, որը կարգավորում է ռազմական տեղեկատվության հետ վարվելը, ասում են լրատվականի հետ զրուցած փաստաբանները։ Փորձագետները բացատրել են, որ Signal հավելվածը կառավարությունը չի համարում, որ հարմար է գաղտնի տեղեկատվության փոխանակման համար։ Եթե չաթի մասնակիցները կորցնեին իրենց հեռախոսները կամ գողանային դրանք, ազգային անվտանգության հնարավոր վտանգը լուրջ կլիներ: |

Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակել են զոհերի մարմիններ
7818:25
Մասիսի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
9118:12
«Ինտենսիվորեն կրթվեք, որ բանտից ու կալանքից չվախենաք»․ Զարուհի Մուրադյան
8317:06
«Հայաստանի քաղաքացի մահմեդականների թիվը 515 է»․ Թաթուլ Հակոբյան
10317:00
«Կասեցվել է «պանիր «Սուլուգունի»» արտադրատեսակի արտադրությունը». ՍԱՏՄ
8916:48
Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
8616:42
