Երևան`   +9 °C
Այսօր`   Երկուշաբթի, 24 մարտի, 2025 թ.

«Մի հավատացեք բանկերի ակցիաներին. օրինակ՝ Ինեկոբանկի»․ Կարեն Հեքիմյան

235
Շաբաթ, 22 մարտի, 2025 թ., 11:48
«Մի հավատացեք բանկերի ակցիաներին. օրինակ՝ Ինեկոբանկի»․ Կարեն Հեքիմյան

Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մի հավատացեք բանկերի «ակցիաներին», քանզի ձեզ խաբում են: Ակցիաները կրում են սպեկուլյատիվ բնույթ:
Օրինակ՝ Ինեկոբանկը (Inecobank CJSC):
Վերջինս «ակցիա է» իրականացնում, որի շրջանակներում 12 ամսվա ընթացքում բանկի կողմից տրված «ապառիկն» անտոկոս է, չկա նաև «սպասարկման» և այլ բնույթի գումարներ: Քաղաքացին, կարդալով Ինեկոբանկի՝ «ակցիայի» վերաբերյալ հայտարարությունը և նպատակ ունենալով «ապառիկով», ենթադրենք՝ հեռախոս գնել, այցելում է մասնագիտական խանութ(ներ): Վերջինիս նախընտրած հեռախոսի գինը կանխիկով կազմում է 285 000 ՀՀ դրամ, «ապառիկով»՝ գները բազմատեսակ են: Օրինակ՝ Ամերիաբանկի միջոցով նույն հեռախոսը գնելու դեպքում, քաղաքացին պետք է վճարի 314 000 ՀՀ դրամ + տոկոսներ և սպասարկման գումար: Այժմ, ուշադիր՝ Ինեկոբանկի 12 ամսվա «անտոկոս» և «առանց սպասարկման գումարի» «ակցիայի» շրջանակներում, 285 000 արժեք ունեցող հեռախոսի գինը կկազմի 342 000 ՀՀ դրամ: Ստացվում է՝ Ինեկոբանկի «անտոկոսն» ու «անսպասարկումն» արժի 342 000 - 285 000 = 57 000 ՀՀ դրամ, մոտավորապես այնքան (մի բան էլ ավելի), որքան կազմում է 1 տարվա տոկոսն ու սպասարկումը: Այսինքն, Ինեկոբանկի հայտարարած «ակցիան» ոչ միայն ֆեյք է, այլև տարրական սպեկուլյացիա»:

Աղբյուրը`   Կարեն Հեքիմյան