«ԱՄՆ-ն կարող է ռազմական գործողությունների գնալ Իրանի դեմ՝ որոշակի պայմաններում»․ Ուիթքոֆ
![]() ԱՄՆ-ն կարող է ռազմական գործողություններ ձեռնարկել Իրանի նկատմամբ՝ որոշակի պայմաններում, Fox News-ի փոխանցմամբ՝ հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը: «Կարիք չկա, որ ամեն ինչ ռազմական ճանապարհով լուծվի, բայց մենք կգնանք դրան՝ որոշակի պայմաններում»,- ասել է նա՝ հավելելով, որ երկխոսության տարբերակն ավելի նախընտրելի է։ Ուիթքոֆն ընդգծել է, որ Իրանի՝ միջուկային զենք ունենալու հարցում նախագահ Դոնալդ Թրամփի դիրքորոշումը չի փոխվել: «Իրանը չի կարող ունենալ միջուկային զենք, մենք չպետք է թույլ տանք, որ նրանք զարգացնեն միջուկային զինանոցը»,- ասել էր Թրամփը: Ավելի վաղ նա հայտնել էր, որ պատրաստ է միջուկային նոր համաձայնագիր ստորագրել Իրանի հետ։ Նախկինում երկու երկրները կնքել էին նման համաձայնագիր 2015 թվականին, որից ԱՄՆ-ն դուրս էր եկել 2018-ին: |

Ավետ Կոնջորյանի «հարցով» դիմել են ՔՊ վարչությանը. կուսակցությունից կհեռացնե՞ն․ «Ժողովուրդ»
3809:06
«Այս ամենը տեղավորվում է Նիկոլի հնարած «Իրական Հայաստանի» քաղաքական տրամաբանության մեջ»․ Արմեն Հովասափյան
6908:30
«Կառավարությունն ում համար է բարերար, ում համար՝ վնասատու և չարագործ»․ Սևակ Հակոբյան (տեսանյութ)
14403:06
«Սեփական մեղքը փորձում են բարդել նրանց վրա, ովքեր ծառայել են հայրենիքին»․ Միհրան Մախսուդյան
12002:06
«Ջրային ռեսուրսներին վերաբերող հարցերը լուրջ նշանակություն ունեն Բաքվի համար»․ Վարդան Ոսկանյան
14001:06
Համբուրգում ցուցարարները պահանջում են Մերցի հրաժարականը (տեսանյութ)
21700:31
