«2018-ին հավեսի ընկած բոլորին մերժում էին․ մերժեցին նաև Հենրիխ Մխիթարյանին»․ Նարեկ Մալյան
![]() Հանրային գործիչ Նարեկ Մալյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայերով քիչ առաջ հիշեցինք, որ 2018-ին հավեսի ընկած բոլորին մերժում էին ու էդ ընթացքում անհասկանալի պատճառով մերժեցին Հենրիխ Մխիթարյանին: Դրսի մութ ուժերը չէին, մասոնները չէին, հավաքական արևմուտքը չէր, ռուսները չէին՝ հայերով մերժեցինք, որովհետև տանել չենք կարողանում ուրիշի հաջողությունը: Եթե այն էներգիան, որը վատնում ենք կողքինին ինադու, ծախսեինք ինքներս մեր կյանքը լավը դարձնելու վրա… Ես ֆուտբոլասեր չեմ, բայց մի դեպք պատմեմ: Երկու տարի առաջ այս օրերին Միլանում էի և հյուրանոցը սխալ օր ամրագրելու պատճառով քիչ էր մնացել փողոցում մնայի, իսկ հյուրանոցի ռեսեփշիոնիստը կատեգորիկ հրաժարվում էր ինձ սենյակ տրամադրել: Ես նրա աչքի առաջ թափահարելով ՀՀ հպարտ, բայց անտուն քաղաքացու անձնագիրս, սկզբում պահանջում, հետո խնդրում էի որևէ կացարան տրամադրել: Ապարդյուն, իտալացին անդրդվելի էր, հանկարծ նայելով անձնագրիս հարցրեց հա՞յ եմ: Աղբյուրը` Նարեկ Մալյան |

Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
20608.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
16808.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
18408.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
14707.11.2026, 12:18
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել
17506.11.2026, 22:54
Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը
15006.11.2026, 14:12
