Հարավային Կորեայի ՍԴ-ն Հան Դուկ-Սուին վերականգնել է վարչապետի պաշտոնում
![]() Հարավային Կորեայի Սահմանադրական դատարանը վերականգնել է վարչապետ Հան Դուկ-Սուի պաշտոնը՝ մերժելով նրան իմպիչմենթի ենթարկելու՝ խորհրդարանի կողմից ներկայացված միջնորդությունը։ Չնայած հաստատվել է, որ Հանի դեմ ընթացող գործընթացն օրինական է, դատարանը հայտարարել է, որ չեն հայտնաբերվել որևէ ապացույցներ կամ օբյեկտիվ նյութեր, որոնք կարող են հաստատել նրա մասնակցությունը նախագահ Յուն Սոկ-Յոլի կողմից սահմանված արտակարգ դրության մասին որոշմանը: Դատարանի որոշմամբ՝ Հան Դուկ-Սուն անմիջապես կարող է անցնել իր պարտականություններին՝ որպես նախագահի պաշտոնակատար: «Այսօր առավոտյան վերադարձա իմ պարտականություններին՝ ՍԴ որոշման համաձայն: Շնորհակալություն Սահմանադրական դատարանին՝ խելամիտ որոշման համար»,- ասված է Հան Դուկ-Սուի հայտարարության մեջ: Հանի դեմ իմպիչմենթի միջնորդությունը ներկայացվել էր Խորհրդարանի ընդդիմադիր խմբակցությունների կողմից՝ 2024 թվականի դեկտեմբերի 27-ին, երբ դեկտեմբերի 14-ին հայտարարվեց նախագահ Յուն Սուկ-Յոլի իմպիչմենթի մասին՝ երկրում ռազմական դրություն մտցնելու պատճառով: |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
