«Հանդիպումը կառուցողական էր»․ Ումերովը՝ Ուկրաինա-ԱՄՆ բանակցությունների մասին
![]() Էր Ռիադում ավարտվել են ուկրաինական և ամերիկյան պատվիրակությունների բանակցությունները, X սոցիալական ցանցում հայտնել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը, ով գլխավորում էր Ուկրաինայի պատվիրակությունը։ «Մենք ավարտել ենք հանդիպումը Ամերիկայի պատվիրակության հետ։ Զրույցը կառուցողական էր և բովանդակալից: Քննարկել ենք առանցքային, այդ թվում՝ էներգետիկային առնչվող հարցեր»,- ասել է նախարարը։ «Նախագահ Զելենսկու նպատակն է՝ ապահովել արդար և երկարաժամկետ խաղաղություն մեր երկրի, մեր ժողովրդի և, համապատասխանաբար, ողջ Եվրոպայի համար։ Մենք աշխատում ենք այդ նպատակն իրականություն դարձնելու ուղղությամբ»,- ընդգծել է Ումերովը։ Այսօր՝ մարտի 24-ին Սաուդյան Արաբիայում կհանդիպեն նաև ԱՄՆ-ի և Ռուսաստանի ներկայացուցիչները։ Ռուսական պատվիրակությունը գլխավորող Գրիգորի Կարասինը հայտնել է, որ պատվիրակությունն արդեն ժամանել է Էր Ռիադ։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
