«ԵՄ-ի գործադիր մարմիններից արձագանք եղե՞լ է այս նախագծի հետ կապված». Արմեն Գևորգյան
435
Երկուշաբթի, 24 մարտի, 2025 թ., 10:30
![]() «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը դրական եզրակացություն ստացավ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի արտահերթ նիստում: Այն կընդգրկվի վաղվանից մեկնարկող ԱԺ նիստերի օրակարգում: Մինչ քվեարկությունը, ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը հարցրել էր. «Այս ընթացքում ԵՄ-ի գործադիր մարմիններից արձագանք եղե՞լ է այս նախաձեռնության հետ կապված»: «Պաշտոնական արձագանքը միայն ՀՀ-ԵՄ խորհրդարանական համագործակցության կոմիտեի ընդունած փաստաթղթերում էր»,- արձագանքել էր ՀՀ ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը՝ հավելելով, որ «Բրյուսելում, ըստ երևույթի, սպասում են նախագծի՝ երկրորդ ընթերցմամբ քվեարկությանը, որից հետո պետք է ակնկալել արձագանք»: |

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
