«Երաշխավոր անվանվող ինստիտուտին դեռ լո՞ւրջ ենք վերաբերում»․ Նիկոլ Փաշինյան
![]() «Եթե Ադրբեջանը համաձայնում է ստորագրել, մեզ երաշխավոր պե՞տք է գործընթացի համար»,- դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հարցրեց լրագրողը։ «Այն, ինչ տեղի ունեցավ 2022 թվականի սեպտեմբերին Հայաստանում, մենք դեռ երաշխավոր անվանվող ինստիտուտին լո՞ւրջ ենք վերաբերում։ Բայց մենք ունեցել ենք, ժողովուրդ ջան, երաշխավոր։ Հետո, ի՞նչ է տեղի ունեցել։ Տեսեք, մենք ասում ենք՝ «մեր պատմությունից դասեր քաղել» նախադասությունը: Հենց ասում ենք «մեր պատմությունից պետք է դասեր քաղել», միանգամից գնում ենք չորրորդ դար, երրորդ դար… Պետք չէ գնալ չորրորդ դար, երրորդ դար։ Պետք է գնալ 2022 թվական, պետք է գնալ 2021 թվական, պետք է գնալ 2020 թվական: Այսինքն՝ ես ասում եմ, որ Հայաստանի անվտանգության մի երաշխավոր կա, դա ինքը՝ Հայաստանի Հանրապետությունն է, որն ի վիճակի է իր հարևանների միջավայրում ապրել առանց արտաքին օգնության, առանց արտաքին միջամտության։ Խաղաղությունն է երաշխավորը»,- ասաց վարչապետը։ |
«Զերծ կմնամ գնահատականից»․ Մխիթար Հայրապետյանը՝ Անդրանիկ Քոչարյանի պահվածքի մասին (տեսանյութ)
1016:00«Ադրբեջանական կողմը կրակոցներ է արձակել ոչ թե Սոթքի, այլ Շորժայի ուղղությամբ»․ Արման Ղազարյան
4715:36«Երբ Հայաստանը հաղթահարի առկա դժվարությունները, համաձայնագիրը պատրաստ կլինի ստորագրման»․ Ադրբեջանի ԱԳՆ
5715:33«ՀՀ-ի և ՌԴ-ի հարաբերությունները չեն խզվել»․ Պեսկով
6215:15«Հարցազրույց եմ տվել Հանրային հեռուստատեսությանը»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5914:48Թուրքիայում բախումների ժամանակ 16 ոստիկան է վիրավորվել (տեսանյութ)
9614:39