«ՀՀ ՊՆ-ն ադրբեջանական ագրեսիան կոծկող PR մենեջերի ֆունկցիաներ է իր վրա վերցրել»․ Սուրեն Սահակյան
![]() Հասարակական-քաղաքական գործիչ Սուրեն Սահակյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ներկայումս շատ ա խոսվում հայ-ադրբեջանական պատերազմի հերթական փուլի էսկալացման հնարավորության մասին։ Ինչքան ես եմ հասկանում, դրա հավանականությունը առավել մեծ կլինի, երբ Իրանի շուրջ զարգացումները կբերեն բախումների ու Իրանը գործնականում հնարավորություն չի ունենա էստեղ ուշադրության ֆոկուսը որևէ կերպ կենտրոնացնել։ Այսինքն՝ էդ փուլը կարող ա ընդհանուր տարածաշրջանային մեծ կրակի մի մասը դառնալ։ Էս երկու օր ա՝ էդ մտքերն էին խմորվում, երբ էսօր առավոտյան հայտնի դարձավ, որ Իրանի նկատմամբ ուժ կիրառելու հարցով Թրամփը դիմել ա Սենատին, իսկ Ֆրանսիան իր քաղաքացիներին հորդորել ա անհապաղ լքել Իրանի տարածքը։ Հատկանշական ա, որ իրադրության նման լարումը տեղի ա ունենում Իրանի հարցը նաև Թրամփ-Պուտին հեռախոսազրույցի քննարկման թեմա դարձնելու և դրա շուրջ որոշակի համաձայնության հանգելու ֆոնին։ Սա, իհարկե, չի նշանակում, թե վաղը կխփեն Իրանին։ Ամեն դեպքում, վերջին մի քանի տասնամյակներում բազմիցս եղել ա, որ Իրանին հասցվող հարվածների հարցը իբրև թե օրերի հարց ա հռչակվել, բայց վերջին պահին այս կամ այն կերպ դա զսպվել ա։ Բայց որ մեր տարածաշրջանը կանգնած ա մեծ աղետի շեմին, որին պատրաստվում են և՛ պարսիկները, և՛ թուրքերը, և՛ հրեաներն ու մյուս ազդեցիկ պետությունները, կարծես ոչ ոք չի հերքի։ Աղբյուրը` Սուրեն Սահակյան |
«Զերծ կմնամ գնահատականից»․ Մխիթար Հայրապետյանը՝ Անդրանիկ Քոչարյանի պահվածքի մասին (տեսանյութ)
1016:00«Ադրբեջանական կողմը կրակոցներ է արձակել ոչ թե Սոթքի, այլ Շորժայի ուղղությամբ»․ Արման Ղազարյան
4715:36«Երբ Հայաստանը հաղթահարի առկա դժվարությունները, համաձայնագիրը պատրաստ կլինի ստորագրման»․ Ադրբեջանի ԱԳՆ
5715:33«ՀՀ-ի և ՌԴ-ի հարաբերությունները չեն խզվել»․ Պեսկով
6215:15«Հարցազրույց եմ տվել Հանրային հեռուստատեսությանը»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5914:48Թուրքիայում բախումների ժամանակ 16 ոստիկան է վիրավորվել (տեսանյութ)
9614:39