«Ի՞նչն ենք զիջել, մի հատ ասեք, էլի»․ Նիկոլ Փաշինյան
![]() «Եթե ունենք խաղաղություն, խնդիր չկա դրանում, բայց եթե կողմերից մեկը չի ուզում խաղաղություն, անընդհատ նոր նախապայմաններ է առաջադրում, իսկ այդ նախապայմաններն առաջադրելն արդեն նշան է, որ չի ուզում խաղաղություն, որովհետև սա էլ պետք է լինի, սա էլ պետք է լինի, սա էլ պետք է լինի։ Ո՞րն է ապագայի նկատմամբ Հայաստանի տեսլականը, մինչև ո՞ւր զիջել, եթե չենք զիջում, բայց Ադրբեջանը շարունակում է»,- Հանրայինի եթերում դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հարցրեց լրագրողը։ «Ի՞նչն ենք զիջել։ Զիջումների թեմային պետք է շատ լրջորեն վերադառնանք, ընդ որում՝ սկսած 2020 թվականից և դրան նախորդող շրջանից, որովհետև զիջել ենք ի՞նչը, որովհետև՝ սկսած Լեռնային Ղարաբաղից, մենք այս հարցին էլ պետք է, ի վերջո, անդրադառնանք և գնահատական տանք, երբ ողջ միջազգային հանրությունը փաստաթղթավորված ձևով Լեռնային Ղարաբաղը ճանաչել է և ճանաչած է եղել ողջ ընթացքում՝ որպես Ադրբեջանի մաս։ Մենք այս իրադրությանը պե՞տք է գնահատական տանք։ Սա շատ կարևոր ֆունդամենտալ խոսակցություն է, և այս ֆունդամենտալ խոսակցության մասին է իրականում նաև «Իրական Հայաստանի» գաղափարախոսությունը, որովհետև նույն Կիրանց-Ոսկեպար հատվածում ի՞նչ ենք զիջել, մենք որևէ բան զիջե՞լ ենք, իսկ եթե զիջել ենք, ի՞նչ ենք զիջել։ Սա շատ կարևոր հարց է, ես չեմ հավակնում, որ այսօր մենք այս հարցին անդրադառնանք, բայց ես պատրաստ եմ մի օր հատուկ այս թեմայով նստենք, բաց խոսենք։ Զիջել, զիջել, զիջել, ի՞նչ ենք զիջել․․․»,- ասաց Փաշինյանը։ |
«Զերծ կմնամ գնահատականից»․ Մխիթար Հայրապետյանը՝ Անդրանիկ Քոչարյանի պահվածքի մասին (տեսանյութ)
1016:00«Ադրբեջանական կողմը կրակոցներ է արձակել ոչ թե Սոթքի, այլ Շորժայի ուղղությամբ»․ Արման Ղազարյան
4715:36«Երբ Հայաստանը հաղթահարի առկա դժվարությունները, համաձայնագիրը պատրաստ կլինի ստորագրման»․ Ադրբեջանի ԱԳՆ
5715:33«ՀՀ-ի և ՌԴ-ի հարաբերությունները չեն խզվել»․ Պեսկով
6215:15«Հարցազրույց եմ տվել Հանրային հեռուստատեսությանը»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5914:48Թուրքիայում բախումների ժամանակ 16 ոստիկան է վիրավորվել (տեսանյութ)
9614:39