Երևան`   +6 °C
Այսօր`   Շաբաթ, 22 մարտի, 2025 թ.

«Հայաստանն ինչպես կար, այնպես էլ մնացել է ավտորիտար կառավարման առանցք»․ Արա Պողոսյան

92
Այսօր, 01:12
«Հայաստանն ինչպես կար, այնպես էլ մնացել է ավտորիտար կառավարման առանցք»․ Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Էսքան հայ մեծահարուստների մեջ մենք մի Բիձինա Իվանիշվիլի անգամ չունեցանք, ով կձևավորեր իսկական էլիտա։ Այսօր Վրաստանն ունի իսկական էլիտա, որը կանգնած է պետականության հիմքերում և պաշտպանում է այն, չտրվելով օրվա արևմտականացման թրենդին ու երկիրը չդարձնելով պատերազմի թիրախ։ Վրաստանն անգամ շանս ունի ռազմավարական բալանսավորման և տարածաշրջանային Շվեյցարիա դառնալու, եթե ձևավորված քաղաքական էլիտան վերաճի ռազմավարական էլիտայի։
Բիձինան Վրաստանի համար ապահովեց անխախտ զարգացման ուղի, մշտապես փոխելով իշխող անհատներին և հնարավորություն տալով չլճացնել պետական կառավարման համակարգը։
Իսկ Հայաստանը ինչպես կար, այնպես էլ մնացել է ավտորիտար կառավարման առանցք, առանց էլիտաներ, առանց մտածողության, առանց առաջընթացի հնարավորության։
Ժամանակին կարծում էի, որ Բագրատ սրբազանը կարող է դառնալ հայկական Բիձինան, ով կնպաստի էլիտաների ձևավորմանը, բայց իրողություններն այլ ընթացք ստացան։
Այդ գործը դարձյալ մնում է երկու առանցքների վրա՝ մեծահարուստներ և Եկեղեցի։
Եթե մեծահարուստները չունեն երկարաժամկետ մտածողություն, ըմբռնելու էլիտաներ ձևավորելու ամբողջ պատասխանատվությունն ու շահը, ապա Եկեղեցին իր 1700-ամյա կենսագրությամբ վստահաբար լավ է հասկանում էլիտայի, առավել ևս ազգային էլիտայի, իսկ առավել բարձր՝ ռազմավարական էլիտայի ձևավորման անհրաժեշտությունն ու պատասխանատվությունը։
Գործելու ժամանակն արդեն անցել է, բայց գոնե ուշ»։

Աղբյուրը`   Արա Պողոսյան