Երևան`   +5 °C
Այսօր`   Շաբաթ, 22 մարտի, 2025 թ.

«Փաշինյանական իշխանության գոյաբանական մայրամուտին տեղի են ունենում նյարդային ջղաձգումներ»․ Վահագն Սարոյան

141
Այսօր, 01:36
«Փաշինյանական իշխանության գոյաբանական մայրամուտին տեղի են ունենում նյարդային ջղաձգումներ»․ Վահագն Սարոյան

Ռազմական փորձագետ Վահագն Սարոյանի ֆեյսբուքյան գրառումը. «Փաշինյանական իշխանության գոյաբանական մայրամուտին ընդառաջ տեղի են ունենում բազմապիսի նյարդային ջղաձգումներ թե՛ արտաքին և թե՛ ներքին քաղաքական տիրույթներում։
Այսպես՝ մենք տեսանք, որ տևական ժամանակ լոբբինգ արված «խաղաղության պայմանագիր» կոչվածը այնքան էլ պայմանագիր չէր, այլ «համաձայանագիր» էր, որի ստորագրման պատրաստակամության մասին օրական մի քանի անգամյա ռեժիմով Հայաստանի պատասխանատու անձնակազմը գլխավոր պատասխանատուի հետ միասին գրառումներ են անում սոցիալական ցանցերում։ Սա քաղաքական անհավասարակշիռ պահվածք է, որը գնահատում ու հասկանում են նաև Ադրբեջանում։ Ու Ալիևի նման դիրքորոշումը այդ «պայմանագիր/համաձայանագրի» ստորագրման նկատմամբ պայմանավորված է, հենց այդ ջղաձգումների վրա խաղալով։ Որը դրսևորվում է ԵԱՀԿ ՄԽ լուծարման, ՀՀ Սահմանադրության փոփոխության և այլ պահանջների ներկայացմամբ ինչպես նաև Հայաստանի կողմից սահմանային միջադեպերի առաջացման վերաբերյալ ապատեղեկատվական գրոհով, որն ի դեպ շարունակվում է մինչև հիմա:
Հասկանալի է, որ թե՛ խաղաղությունը և թե՛ պատերազմը քաղաքական դրսևորման ձևեր են, ուստի եթե կողմերից մեկը չի ձգտում խաղաղության, իսկ մյուսը ձգտում է զրկանքների, զիջումների, ազգային ինքնազոհողությունների գնով, միևնույնն է այդ խաղաղությունը դատապարտված է պատերազմի։
Իսկ թե ինչ է կատարավում ներքին տիրույթում հաջորդիվ կներկայացնեմ»։

Աղբյուրը`   Վահագն Սարոյան