«Երբ Հայաստանը հաղթահարի առկա դժվարությունները, համաձայնագիրը պատրաստ կլինի ստորագրման»․ Ադրբեջանի ԱԳՆ
![]() Ադրբեջանը կշարունակի իր խաղաղության ջանքերը բոլոր ուղղություններով և վճռականորեն կճնշի այդ գործընթացի դեմ ուղղված քայլերը, հաղորդում է ԱՊԱ-ն՝ վկայակոչելով Ադրբեջանի ԱԳՆ-ի մեկնաբանությունը։ Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի ելույթը Բրազիլիայի արտգործնախարարի հետ համատեղ ասուլիսում։ «Եթե Հայաստանն իսկապես շահագրգռված է հումանիտար խնդիրների լուծմամբ, ապա պետք է ապահովի տեղահանված ադրբեջանցիների՝ անվտանգ և արժանապատիվ վերադարձի իրավունքը, բացահայտի մոտ 4000 անհետ կորած ադրբեջանցի քաղաքացիների ճակատագիրը և համագործակցի ականապատ դաշտերի քարտեզների տրամադրման հարցում»,- ասված է Ադրբեջանի ԱԳՆ տարածած հայտարարության մեջ։ Նշվում է, որ «երբ Հայաստանը հաղթահարի առկա դժվարությունները, համաձայնագիրը պատրաստ կլինի ստորագրման»։ Հիշեցնենք, որ Բրազիլիայում մամուլի ասուլիսում Արարատ Միրզոյանն ասել էր․ «Հայաստանը պատրաստ է ստորագրել պայմանագիրը, որը կարող է դառնալ տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման կարևոր հիմնասյուն։ Համաձայնելով խաղաղության պայմանագրի նախագծի վերջին տարբերակին՝ Հայաստանը ճանապարհ հարթեց նախագծի տեքստի վերջնականացման և նախագծի շուրջ բանակցությունների ավարտի համար: |

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
