«Արա Դեղտրիկյանի նման արտիստին պետք է հուղարկավորեին թատրոնից»․ Արտաշես Ալեքսանյան
![]() «Եվս մի գույն պակասեց մեր քաղաքից, երկրից․ Արա Դեղտրիկյանը մեծ արտիստ էր»,- լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը՝ հավելելով․ «Նրա նման արտիստին պետք է հուղարկավորեին իր ծառայության վայրից՝ թատրոնից։ Չգիտեմ՝ ով է կազմակերպում, ոնց, բայց էդպես պետք է լիներ»։ Հարցին՝ գուցե վերաբերմո՞ւնք է, հաշվի առնելով, որ հաճախ էր աչքի ընկնում իշխանությունների հանդեպ քննադատությամբ, նշել է․ «Չգիտեմ՝ ինչով է պայմանավորված, բայց խոսքի ազատությունը վերագրել մարդու մատուցած ծառայությանը․․․ զուգահեռներ անցկացնելն անիմաստ է։ Մարդը ծառայել է երկրին, թատրոնին, մշակույթին, արվեստին»։ Կոնդի Սբ. Հովհաննես եկեղեցում տեղի է ունենում Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասան, ՀՀ վաստակավոր արտիտ Արա Դեղտրիկյանի հոգեհանգստի արարողությունը։ Վերջին հրաժեշտը մարտի 22-ին է՝ ժամը 11:00-13:00, նույն վայրից: |

Մահացել է Դավիթ Մուրադյանը
8712:54
Թուրքիայի ափերի մոտ հայտնաբերվել է աշխարհի ամենահին խորտակված նավերից մեկը (լուսանկար, տեսանյութ)
84418.10.2026, 00:42
«Եվ մի՛ տանիր զմեզ… պաշտպանության խորհրդավոր գրերը». Մատենադարանում առաջին անգամ ներկայացվել է ձեռագիր հմայիլների հավաքածուն (լուսանկար)
21917.10.2026, 23:42
Երևանի Մոսկովյան փողոցում տեղադրվել է բարերար Լևոն Հայրապետյանի հուշատախտակը (տեսանյութ)
22417.10.2026, 19:54
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
24117.10.2026, 15:06
Անտոնիու Գուտերեշի գլխավորած պատվիրակությունն այցելել է Մատենադարան (լուսանկար, տեսանյութ)
20616.10.2026, 00:18
