Երևան`   +8 °C
Այսօր`   Շաբաթ, 15 մարտի, 2025 թ.

«Միրզոյանը շատ լավ գիտի Հայաստանին իր քաղաքական թիմի հասցրած վնասի չափը»․ Լիլիթ Բլեյան

112
Այսօր, 00:30
«Միրզոյանը շատ լավ գիտի Հայաստանին իր քաղաքական թիմի հասցրած վնասի չափը»․ Լիլիթ Բլեյան

Երգչուհի Լիլիթ Բլեյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Տհաճ էր լսել արտգործնախարար Միրզոյանի էսօրվա ինտոնացիաները։
Տհաճ էր, բայց նաև հասկանալի. ինքը շա՜տ լավ գիտի Հայաստանին իր քաղաքական թիմի հասցրած վնասի չափը, լավ գիտի Արցախի կորստի պատմությունն ու հետնաբեմը։
Այդ պատճառով հիմա նրան ու նրանց մնում են այս թատերականացված տեքստերն ու արհեստական շեշտերը՝ «պետություն» և «ինքնիշխանություն» բառերի վրա։
Արհեստական, որովհետև ինքը շա՜տ լավ գիտի, որ հենց իր թիմն է մեր պետությանն ու ինքնիշխանությանը հասցրել ծանրագույն ու գուցե անդառնալի հարվածներ։
Լավ գիտի նաև, որպես պատմության մասնագետ, որ իր թիմը, այս պահին քարոզչության ու վախի շղարշով բթացնելով հասարակ մարդկանց, չի կարողանալու ջնջել իրենց անունը մեր պատմությունից՝ որպես մեր ամենասև էջերից մեկի հեղինակի։
Արցախի գերեզմանափորների անունը չի ջնջվելու, ու ձեր խոսքը մատնում է, որ դուք դա շա՜տ լավ գիտեք»։

Աղբյուրը`   Լիլիթ Բլեյան