«Արտաքին գործոց նախարարի էսօրվա պահվածքից անհանգստությունը չռռում էր»․ Սևակ Հակոբյան
![]() Լրագրող, խմբագիր Սևակ Հակոբյանի գրառումը՝ կից տեսանյութով․ «Արտաքին գործոց նախարարի էսօրվա պահվածքից անհանգստությունը չռռում էր․ եթե նա ՔՊ-ական չլիներ, անարգանքի սյունին երևի գամեր իշխանությանը։ Ասում է՝ թերահավատություն ունենք, վստահության պակաս ունենք, Ադրբեջանը կառուցողական չէ, հավելյալ պահանջ են բերում, չենք տեսնում, որ ուզում են խաղաղություն կառուցել․ էս սաղ ասում է Արարատ Միրզոյանը ու հավելում՝ բա ի՞նչ անենք։ ԱԳՆ-ն հայտարարում է խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններն ավարտելու մասին, մի քանի ժամ անց Նիկոլի հարցազրույցն է հրապարակվում, որ Ադրբեջանը ամեն օր խոսում է կոնֆլիկտի բառապաշարով, ուժի սպառնալիքով։ Ասում են՝ ավարտել ենք բանակցությունները, ու Փաշինյանը դրանից հետո ասում է՝ Ադրբեջանը Հայաստանի 60-70 տոկոսն անվանում է Արևմտյան Ադրբեջան։ Ասում են՝ պատրաստ է պայմանագիրը, հետո Նիկոլը ասում է, որ Ադրբեջանը միջանցք է ուզում։ Ի վերջո, Ալիևը հայտարարում է՝ «Վստահության մակարդակը Հայաստանի նկատմամբ մոտ է զրոյի։ Դրա համար էլ նրանց ասած ոչ մի խոսքին չենք վստահում։ Որովհետև սրանք այն մարդիկ չեն, որոնց կարող ենք վստահել»։ Սա չքացնում է ձեր պայմանագիրը։ Դուրս եկավ, այդ պայմանագիր կոչվածի ստորագրելու օրվա ու ժամի մասին միայն Հայաստանի իշխանությունը խոսեց, նրանք իսկի չեն էլ մտածել, որ դա երբևէ ստորագրելու են։ Աղբյուրը` Սևակ Հակոբյան |
«Իշխանությունն ինքն է պահել նախկիններին քաղաքական դաշտում». Արման Բաբաջանյան
9001:36«Կոնկրետացի, թե որ գյուղերն են մնում Հայաստանին, հետո խոսիր դրանց բարեկարգման մասին». Արմեն Հովասափյան
7201:12«ԵՄ դիտորդներին դուրս բերելը նաև ռուսների պահանջն էր»․ Նիկոլայ Թորոսյան
7400:24«Հայաստանի որևէ իշխանություն դուխ չի ունեցել խաղաղության գործընթացը մինչև վերջ տանելու»․ Արայիկ Հարությունյան
10500:12«Խաղաղության պայմանագրի համաձայնեցման ֆիասկոն»․ Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
10300:00«Այսօր ամբողջ ՀՀԿ-ն պաշտպանում էր Խաչատուր Սուքիասյանին»․ Ալեքսանդր Կոչուբաև (լուսանկար)
114Երեկ, 23:36