«Ճամարտակում են խաղաղության մասին, մինչդեռ բացել են երկրի դռները պատերազմի առաջ»․ Մարգարիտ Եսայան
![]() ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանի ֆեյսբուքյան գրառումը. «Էս դավաճան և կրկնակի կապիտուլյանտ իշխանազավթների համար արդեն յոթ տարի՝ ամեն ինչ «մի քիչ լավ-մի քիչ վատ» է, զազրելի 44-օրյա պատերազմի զոհերի թիվը «պլյուս-մինուս 50 հոգի» է, բայց, այ, հենց հերթը հասնում է ադրբեջանի շահերին, ամեն ինչ 100 տոկոսանոց լավ է, և ամեն ինչ դեպի լավն է։ Սրանք իրենց հողավաճառ և հայրենադավ էությամբ լրիվ ադրբեջանի կրունկի տակ են, կզած և լպրծուն, և հետն էլ մեր քաղաքացիների վրա մատ են թափ տալիս, լրագրողների գլխին են մուննաթ-զուննաթ թափում և լոպպազանում են, թե իրենք գտել են Արցախի հարցի լուծումը՝ Արցախը հանձնելով, թե գտել են խաղաղության բանալին՝ ՀՀ տարածքները թշնամուն մատուցելով, թե իբր ինչ-որ թուղթ կա, որը ո՛չ տեսել ենք, ո՛չ էլ ներկայացնում են հանրությանը, որ իմացվի, ինչ կա դրանում, է՞լ ինչն են տալիս թշնամուն և է՞լ ինչ արհավիրքի առաջ են կանգնեցրել մեր երկիրը։ Ճամարտակում են չեղած և չլինող խաղաղության մասին, մինչդեռ իրականում բացել են երկրի դռները և՛ ուղղակի պատերազմի, և՛ ևս մի քանի տրոյական ձիերի ներխուժման համար։ Ու այս կապիտուլյանտ-հանձնողները հերթական լապշան են փորձում կախել հասարակության ականջներից, փորձում են համոզել, որ հարցերի լուծումը հենց սա է՝ Արցախը հանձնել, ՀՀ-ն հանձնել, երկիրը և ժողովրդին կապիտուլյացիայի տանել։ Դե, իրենք էլ աղուհացով կդիմավորեն, իրենց երեխաներին կստիպեն խոսել թշնամու լեզվով և նամազի վարժանքները կցուցադրեն Երևանի Հանրապետության Հրապարակում։ Հ․Գ․ Դե, իսկ Միրզոյան Արարատին և մյուսներին այլևս փոշեկուլ պետք չի, ոսկե ձկնիկի պես նա միայն պալատներ է կուտակում»։ Աղբյուրը` Մարգարիտ Եսայան |
«Իշխանությունն ինքն է պահել նախկիններին քաղաքական դաշտում». Արման Բաբաջանյան
9001:36«Կոնկրետացի, թե որ գյուղերն են մնում Հայաստանին, հետո խոսիր դրանց բարեկարգման մասին». Արմեն Հովասափյան
7201:12«ԵՄ դիտորդներին դուրս բերելը նաև ռուսների պահանջն էր»․ Նիկոլայ Թորոսյան
7400:24«Հայաստանի որևէ իշխանություն դուխ չի ունեցել խաղաղության գործընթացը մինչև վերջ տանելու»․ Արայիկ Հարությունյան
10500:12«Խաղաղության պայմանագրի համաձայնեցման ֆիասկոն»․ Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
10300:00«Այսօր ամբողջ ՀՀԿ-ն պաշտպանում էր Խաչատուր Սուքիասյանին»․ Ալեքսանդր Կոչուբաև (լուսանկար)
114Երեկ, 23:36