«Գործող վարչախումբն Ալիևի հետ եկել է համաձայնության՝ սահմանազատման գործընթացը տարաժամկետել մինչև ընտրությունները»․ Միհրան Պողոսյան
![]() «Սահմանազատման գործընթացը կանգնեցված է․ դա փաստ է։ Եվ դա այն ուժերի շնորհիվ է, որոնք կարողացան ոտքի հանել ժողովրդին, և գործող վարչախումբը տեսավ, որ կարող է իր աթոռը կորցնել»,- այս մասին «Մեդիահաբ»-ի եթերում նշել է Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ԴԱՀԿ ծառայության նախկին ղեկավար Միհրան Պողոսյանը, որ վեց տարուց ավելի է՝ Մոսկվայում է և 1 տարի առաջ նոր կուսակցություն է հիմնել: «Գործող վարչախումբը կարողացավ Ալիևի հետ գալ համաձայնության՝ սահմանազատման գործընթացը տարաժամկետել մինչև հերթական ընտրությունները։ Եվ եթե գործող վարչախումը հերթական ընտրություններում, Աստված մի արասցե, հաղթի, հանձնելու է ամեն ինչ, ինչ Ալիևը պահանջի։ Իսկ Ալիևը խոսում է 300 հազար ադրբեջանցիների՝ ՀՀ տարածքում բնակվելու մասին, պահանջում է միջանցք տալ, Սահմանադրության փոփոխություն, Ցեղասպանության ընդունման պահանջից հրաժարվել, միջազգային ատյաններում դատական բոլոր հայցերից հրաժարվել և մոռանալ պատմությունը, Արցախը մոռանալ։ Մենք պետք է հասկանանք՝ Ալիևի խնդիրը ընդհանրապես հայկական գենի վերացումն է»,- ասել է Պողոսյանը։ |
«Իշխանությունն ինքն է պահել նախկիններին քաղաքական դաշտում». Արման Բաբաջանյան
9001:36«Կոնկրետացի, թե որ գյուղերն են մնում Հայաստանին, հետո խոսիր դրանց բարեկարգման մասին». Արմեն Հովասափյան
7201:12«ԵՄ դիտորդներին դուրս բերելը նաև ռուսների պահանջն էր»․ Նիկոլայ Թորոսյան
7400:24«Հայաստանի որևէ իշխանություն դուխ չի ունեցել խաղաղության գործընթացը մինչև վերջ տանելու»․ Արայիկ Հարությունյան
10500:12«Խաղաղության պայմանագրի համաձայնեցման ֆիասկոն»․ Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
10300:00«Այսօր ամբողջ ՀՀԿ-ն պաշտպանում էր Խաչատուր Սուքիասյանին»․ Ալեքսանդր Կոչուբաև (լուսանկար)
114Երեկ, 23:36