Երևան`   +9 °C
Այսօր`   Կիրակի, 22 նոյեմբերի, 2026 թ.

«Պատրաստ ենք հարթակ տրամադրել Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների շփումների համար»․ Զախարովա

539
Ուրբաթ, 14 մարտի, 2025 թ., 21:55
«Պատրաստ ենք հարթակ տրամադրել Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների շփումների համար»․ Զախարովա

Ռուսաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունների ավարտը և նպատակ ունի նպաստել չլուծված հարցերի լուծմանը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան․ «Հաստատում ենք մեր առաջարկը, այն է՝ հարթակ տրամադրել Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչների շփումների համար՝ հայ-ադրբեջանական կարգավորման ամբողջ շրջանակի, ինչպես նաև խաղաղության պայմանագրի ստորագրման նպատակով»։