«Զելենսկու, Նիկոլի, Սաակաշվիլու դարաշրջանն ավարտված է»․ Միհրան Պողոսյան
![]() «Աշխարհը փոխվում է, և Զելենսկու, Նիկոլի, Սաակաշվիլու ժամանակաշրջանն ավարտված է»,- «Մեդիահաբ»-ի եթերում այս տեսակետը հայտնեց Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ԴԱՀԿ ծառայության նախկին ղեկավար Միհրան Պողոսյանը։ «Մենք տեսնում ենք, որ այսօր ՀՀ-ն ղեկավարում է արկածախնդիր, վախկոտ, խաբեբա, և սեփական աթոռը պահելու համար մեր երկիրը կործանելու պատրաստ անձնավորություն․․․ 44-օրյա պատերազմի ժամանակ գործող վարչախմբի ղեկավարը մերժեց Պուտինի բոլոր առաջարկները, և վերջում ընդունեց վատթարագույն առաջարկը․․․ Եկել է ուժեղ լիդերի ժամանակը։ Ժողովուրդը կգնահատի, թե ով է ուժեղ լիդերը, բայց այն, որ Զելենսկու, Նիկոլի, Սաակաշվիլու դարաշրջանն ավարտված է, դա փաստ է։ Մեզ պետք է նոր բանակցող, մեզ պետք է ուժեղ լիդեր, ապաշնորհ, թույլ ղեկավարների ժամանակն ավարտված է»,- նշեց Պողոսյանը։ Նրա դիտարկմամբ՝ բոլորն արդեն հասկանում են, որ գործող վարչախումբը Հայաստանի համար խորացնում է այն փոսը, որը կարող է լինել վերջնակետ։ «Համոզված եմ՝ 2026թ․ ընտրությունները լինելու են վերջին կետը՝ չկա որևէ հնարավորություն, որ դրանից հետո այս վարչախումբն ունենա կյանք․ վարչախմբի խռխռոցն արդեն լսվում է»,- ընդգծեց Պողոսյանը։ |
«Իշխանությունն ինքն է պահել նախկիններին քաղաքական դաշտում». Արման Բաբաջանյան
9001:36«Կոնկրետացի, թե որ գյուղերն են մնում Հայաստանին, հետո խոսիր դրանց բարեկարգման մասին». Արմեն Հովասափյան
7201:12«ԵՄ դիտորդներին դուրս բերելը նաև ռուսների պահանջն էր»․ Նիկոլայ Թորոսյան
7400:24«Հայաստանի որևէ իշխանություն դուխ չի ունեցել խաղաղության գործընթացը մինչև վերջ տանելու»․ Արայիկ Հարությունյան
10500:12«Խաղաղության պայմանագրի համաձայնեցման ֆիասկոն»․ Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
10300:00«Այսօր ամբողջ ՀՀԿ-ն պաշտպանում էր Խաչատուր Սուքիասյանին»․ Ալեքսանդր Կոչուբաև (լուսանկար)
114Երեկ, 23:36