«Դոգին կարող են արտաքսել Հայաստան»․ Նաիրի Հոխիկյան
176
Երեկ, 15:12
Լրագրող, հանրային գործիչ Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Էն շանը՝ դոգին, որ ԱՄՆ-ում բռնել են, եթե քաղաքական սցենար կա, ապա իմ կարծիքով հետևյալն է. 1. ԱՄՆ-ում դատական կարգով դոգին կարող են արտաքսել ԱՄՆ-ից (դեպորտ) և ուղարկել Հայաստան։ 2. Քանի որ ՀՀ իշխանության անուղղակի աջակցությամբ դոգը բազմաթիվ հետևորդներ ունի, այստեղ կառավարությունը նրան չի կալանավորի, այլ կհայտարարի, թե բազմաթիվ մարդկանց ճնշման տակ խափանման միջոցը հանում է և թողնում ազատության մեջ։ 3. Դոգը Հայաստանում սկսում է քաղաքական գործունեություն ծավալել և պատրաստվել առաջիկա խորհրդարանական ընտրություններին։ 4. Արտաքուստ դոգը և Նիկոլը կլինեն իբր թե կոշտ հակառակորդներ, այնինչ իրականում կգործեն իրար աջակցելով։ Նիկոլին անընդհատ հայհոյելով՝ դոգը իր կողմը կշարունակի գրավել այն մարդկանց, ովքեր աջակցել են Նիկոլին ու հիասթափվել նրանից, բայց չեն ուզում աջակցել Քոչարյանին կամ ուրիշ ընդդիմադիր ուժերի։ 5. Առաջիկա ընտրություններում դոգը կփորձի որոշ քանակի ձայն հավաքել և մտնել խորհրդարան, որտեղ էլ եվրոպական քույրերի կուսակցությունների հետ կոալիցիա կկազմի Նիկոլի հետ՝ հայտարարելով, թե չպետք է թույլ տալ Քոչարյանի վերադարձը։ Նույնկերպ, ինչպես եղավ 2023-ին Երևանի քաղաքապետի ընտրություններում։ 6. Դրանից հետո դոգի դեմքը ինչքան էլ բացահայտվի, ինչքան էլ մարդիկ հերթական անգամ խաբվեն, նրանց համար միևնույն է։ Կարևորը, ըստ իրենց ծրագրի, կօգտագործեն այդ շանը իշխանություն պահելու համար։ Սպասենք ու տեսնենք, թե ԱՄՆ-ում ինչ կորոշեն՝' իրականում կդատեն նրան, թե՞ կարտահանձնեն Հայաստան։ Կարևոր է նաև, որ Հայաստանում այն մարդիկ, ում հայհոյել է դոգը, իրենց արժանապատվությանը տեր կանգնեն ու դոգի յուրաքանչյուր հայհոյանքը իրականության մեջ կատարեն նրա նկատմամբ»։