Երևան`   0 °C
Այսօր`   Երկուշաբթի, 03 մարտի, 2025 թ.

«Եթե մեր խղճուկները Պուտինի մոտ իրենց Զելենսկու պես պահեին, մեր զորքը կհասներ Բաքու»․ Արա Արայան

153
Երեկ, 14:18
«Եթե մեր խղճուկները Պուտինի մոտ իրենց Զելենսկու պես պահեին, մեր զորքը կհասներ Բաքու»․ Արա Արայան

Վերլուծաբան Արա Արայանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ուրիշներին քննարկելու փոխարեն եկեք մեր մասին խոսենք:
Հիշենք, որ մեր երկրի ղեկավարները 30 տարի վիզծուռ վիճակով գնում են Մոսկվա ու ստորանում են ռուսների առաջ, իրենց հետ ստորացնելով մի ողջ ժողովուրդ: Նույնիսկ որևէ ըմբոստ ժեստի ու բառի ականատես չենք եղել, նույնիսկ այն ժամանակ, երբ ռուսները բացահայտ գործել են մեր դեմ, երբ կորցնելու բան չենք ունեցել: Ստորացողներին ստորացնում են, այդպես է:
Զելենսկու և Թրամփի միջև բանավեճը բեմադրված էր, թե իրական, որևէ նշանակություն չունի: Հավատացեք, այդ բանավեճից հետո ուկրաինացի ժողովրդի մարտական ոգին շեշտակի բարձրացել է, նրանք ավելի ուժեղ են պայքարելու: Ոգին տեղը լինի, բահերով էլ կհաղթեն:
Եվ պետք չէ ամեն ինչ բարդացնել, շատ հնարավոր է, որ այդ բանավեճը ոչ էլ բեմադրված էր: Գուցե Զելենսկու թիկունքում հզոր ուժեր կան, բայց կարևորը դա չէ, կարևորը այն է, որ Զելենսկին լավ է ճանաչում Թրամփին, Թրամփը նրան տարիներ առաջ ճղճիմ գործարքներ է առաջարկել ընդդեմ Բայդենի: Ինչից Զելենսկին հրաժարվել է, իրեն ճիշտ է պահել: Այդ իսկ պատճառով՝ լավ գիտի դիմացինի փոքրիկ էությունը և որպես մարդ նրան իրենից բարձր չի դասում, դա շատ բնական իրավիճակ է մարդկային հարաբերություններում:
Մեր ղեկավարների հետ Պուտինը բազմաթիվ կեղտոտ խաղեր չի՞ խաղացել, որպեսզի մեր անինքնասերները նույնպես նրա հետ ավելի ազատ շփվեին: Իհարկե խաղացել են, պարզապես մշտապես խաղացել են սեփական երկրի ու ժողովրդի դեմ: Այդ իսկ պատճառով ռիսկ չեն անում թթու բառ ասել ռուսների հասցեին: Օրինակ, ռուս-վրացական հակամարտության ժամանակ, վրացիները մեծից փոքր վերջին խոսքերն էին ասում ռուսների հասցեին, ամենա բարձր պաշտոնյաների մակարդակով: Դա իմունիտետ տվեց վրացիներին, այսօր եվրոպացիներին են դեմ գնում, վաղը կրկին ռուսների դեմ հանգիստ դուրս կգան:
Ասածս ի՞նչ է, Հայաստանում տղամարդկության ու ինքնասիրության մե՜ծ, շա՜տ մեծ դեֆիցիտ կա: Մեզ մոտ ճիշտը են է, երբ հայ տղամարդը սուտ է խոսում, երբ Թրամփի ու Վենսի պես մի քանի հոգով թույլին «գռուզիտ» է անում, ցերեկը լավ տղա է, գիշերը միլիցու սեղանակից ու գործընկեր, նա բռենդային հագուտ է հագնում, թանկ մաշինա քշում, կաշառում ու կաշառվում է, սրբությունների կենացներ է խմում դույլերով...
Իսկ պատերազմի ժամանակ միով բանիվ գործում է թշնամիների օգտին: Ահա մենք ու նրանք:
Զելենսկուն ռեսփեքթ: Եթե մեր խղճուկները Պուտինի մոտ իրենց Զելենսկու պես պահեին, մեր զորքը ավտոմատներով, առանց ժամանակակից զենքի կհասներ Բաքու:
Տղամարդկության դեֆիցիտի հետևանքները ծանր են...»։

Աղբյուրը`   Արա Արայան