«Միգուցե հեղինակավոր մտավորականները նույնպե՞ս միանան այս հացադուլին»․ Արտյոմ Երկանյան
![]() Լրագրող, հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Արդեն 12 օր է, ինչ Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտում շարունակում է իր հացադուլը։ Նրա առողջական վիճակը վատթարացել է։ Ի համերաշխություն Ռուբենի՝ Մանե Թանդիլյանը, Վարդան Ավագյանն ու Արտավազդ Ալավերդյանը քիչ առաջ նույնպես հացադուլ են հայտարարել Երևանի Ազատության հրապարակում։ Այդ քայլին նրանք դիմել են, որպեսզի համոզեն Ռուբենին դադարեցնել հացադուլը։ Այս ակցիայի մասին Ռուբենը, հավանաբար, կիմանա մարտի 4-ին, քանի որ այդ օրը կայանալու է իր գործով հերթական դատական նիստը, ու նրան երևի թույլ կտան հանդիպել իր փաստաբանի հետ։ (Փաստաբանը տեղեկություն փոխանցելու միակ միջոցն է)։ Մինչև մարտի 4-ը պետք է հասցնել որքան հնարավոր է մեծ հնչեղություն տալ այս խնդրին, քանի որ դրանից հետո Ռուբենը արդեն երկարատև տեղեկատվական մեկուսացման մեջ է լինելու։ Ո՛չ մենք ենք լինելու տեղյակ իր մասին, ո՛չ ինքը մեր մասին։ Ի՞նչ կարելի է անել այս 3 օրերի ընթացքում։ Միգուցե հեղինակավոր մտավորականները, ում Ռուբենը հարգում է և ում խոսքը իր համար կշիռ ունի, երկուշաբթի օրը մեկ օրով միանան այս հացադուլին ու խնդրեն Ռուբենին դուրս գալ հացադուլից։ Ուրիշ էլ ի՞նչ կարելի է անել։ Եկեք մտածենք։ Ժամանակը քիչ է։ Առաջարկեք տարբերակներ: Մտածենք»։ Աղբյուրը` Արտյոմ Երկանյան |
«Միջազգային հանրության այս լռությունն առնվազն հանցագործության աջակցություն է». Մեսրոպ Առաքելյան (տեսանյութ)
2622:36«70 տարի առաջ այս օրը Երևանում գրանցվել է առավելագույն ջերմաստիճան». Լևոն Ազիզյան
6022:06«Դիվանագետների օրը ոչ ոք չշնորհավորեց Աննա Հակոբյանի մակարդակով նսեմացվող անպատիվ արծաթասերներին». Էդգար Ղազարյան
8321:42Վաղը Վարդան Ղուկասյանի դատի օրն է
8421:36««Մեղրու թեմա»-ն քննարկվել է, սակայն չի դրվել բանակցային սեղանին». Մհեր Հակոբյան
7421:30«Արտավազդ Ալավերդյանը և Վարդան Ավագյանը միացել են հացադուլին». Մանե Թանդիլյան
7621:12