Երևան`   0 °C
Այսօր`   Կիրակի, 02 մարտի, 2025 թ.

«Ազատության հրապարակում սկսում եմ հացադուլ՝ որպես խնդրանք Ռուբենին՝ հրաժարվել հացադուլից»․ Մանե Թանդիլյան

123
Երեկ, 20:42
«Ազատության հրապարակում սկսում եմ հացադուլ՝ որպես խնդրանք Ռուբենին՝ հրաժարվել հացադուլից»․ Մանե Թանդիլյան

«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ՀՐԱՏԱՊ

Այսօր արդեն 12-րդ օրն է Ռուբեն Վարդանյանը գտնվում է հացադուլի մեջ։ Յուրաքանչյուր մեկ ավել օր հացադուլը իր առողջության համար անշրջելի հետք է թողնում՝ կյանքի անդառնալի սպանալիքով։
Դժվար է պատկերացնել, թե ինչերի միջով է անցնում Ռուբենը, սակայն մի բան ակնհայտ է և ինքնախաբեության տեղիք չի թողնում․ Ռուբենի կողմից այս քայլին գնալը խոսում է այն մասին, որ սպառվել են մնացած գործիքները։
Սա քայլ է՝ հրավիրելու միջազգային հանրության ուշադրությունը Բաքվի բանտերում պահվող հայ գերիների նկատմամբ իրականացվող ապօրինի դատավարական ֆարսին։ Ռուբենն ու մեր մյուս գերիները պայքարում են հանուն Հայաստանի և հայ ժողովրդի արժանապատվության, որի համար կրում են անպատկերացնելի զրկանքներ՝ մնալով հոգեպես և բարոյապես շատերիցս ուժեղ ու ամուր։
Ես ամաչում եմ հենց միայն այն գիտակցումից, որ դուք դեռ գտնվում եք Բաքվի բանտերում, ու որևէ ջանք չի ունենում իր ազդեցությունը գոնե այնքանով, որ դուք ստիպված չլինեք դիմել այսպիսի ծայրահեղ քայլերի։
Բայց ուզում եմ իմանաք․ մեր հայրենիքը ձեզ սպասում է, վերադարձեք Հայաստան՝ ողջ և առողջ։
Լիովին սատարելով Ռուբեն Վարդանյանի հացադուլի հիմքում ընկած պահանջները, այս պահից Ազատության հրապարակում սկսում եմ հացադուլ՝ որպես խնդրանք Ռուբենին՝ դադարեցնելու իր կյանքի համար անդառնալի սպառնալիք հանդիսացող այս հացադուլը։
Ռուբե՛ն, հայ ժողովրդի արժանի զավակ, հայրենիքդ քո կարիքն ունի և քեզ սպասում են այստեղ»։
«URGEND
It has been twelve days since Ruben Vardanyan initiated his hunger strike.
With each passing day, this strike leaves an irreversible impact on his health, posing a grave threat to his life.
It is difficult to imagine what Ruben is going through, but one thing is clear—his decision to take this step signals that all other means have been exhausted.
This is a desperate measure to draw international attention to the sham trials being conducted against Armenian prisoners held in Baku’s prisons. Ruben and our other captives are fighting for the dignity of Armenia and the Armenian people, enduring unimaginable hardships while remaining spiritually and morally stronger than many of us.
I feel shame to acknowledge that you are still in Baku’s prisons and that no effort has been effective enough to prevent you from resorting to such extreme measures.
But I want you to know—our homeland is waiting for you. Please return to Armenia, healthy and unharmed.
Fully supporting the demands underlying Ruben Vardanyan’s hunger strike, I am starting my own hunger strike at Freedom Square from this moment, as a plea for Ruben to end this life-threatening protest.
Ruben, noble son of Armenia, your nation urgently needs you and we wait for your safe return...»։

Աղբյուրը`   Մանե Թանդիլյան