Երևան`   0 °C
Այսօր`   Երկուշաբթի, 03 մարտի, 2025 թ.

«Եթե Թրամփը հաղթանակ տանի Ուկրաինայի նկատմամբ, ապա Պուտինի ցուցակում հաջորդը մենք ենք». Բագրատ Առաքելյան

239
Շաբաթ, 01 մարտի, 2025 թ., 21:24
«Եթե Թրամփը հաղթանակ տանի Ուկրաինայի նկատմամբ, ապա Պուտինի ցուցակում հաջորդը մենք ենք». Բագրատ Առաքելյան

«Հայկական վերածնունդ» շարժման Պրահայի մասնաճյուղի ներկայացուցիչ, տնտեսագետ Բագրատ Առաքելյանի ֆեյբուքյան գրառումը. «Թրամփի և Վենսի պահանջը Զելենսկուն հետևյալն է՝ դադարեցրե՛ք կրակել, տվե՛ք Պուտինին այն ամենը, ինչ նա ցանկանում է, իսկ ԱՄՆ-ն կվերցնի հազվագյուտ մետաղները, նավթը, գազը և կվերադարձնի Բայդենի հատկացված օգնության գումարները (Ու ԱՄՆ-ն դեռ գումար էլ կաշխատի)։
Այդ դեպքում կլինի «խաղաղություն»։
Անվտանգության որևէ երաշխիք ընդհանրապես չի քննարկվում։
Ցանկանում եմ հասցնել մեր «Թրամփասեր» հայրենակիցներին․ եթե այս պայքարում Թրամփը հաղթանակ տանի Ուկրաինայի նկատմամբ, ապա Պուտինի ցուցակում հաջորդը մենք ենք..»:

Աղբյուրը`   Բագրատ Առաքելյան