«Շարունակելու ենք բարձրաձայնել Ադրբեջանի դատական համակարգի կոպիտ խախտումների մասին»․ ՀՀ Դատավորների միություն
![]() Դատավորների միությունը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով Ադրբեջանում ապօրինաբար կալանավորված հայ գերիների արդար դատաքննության իրավունքի կոպիտ խախտումներին: «Դեռևս 2024 թվականի հոկտեմբերին Քեյփ Թաունում տեղի ունեցած Դատավորների միջազգային միության (IAJ) համաժողովին ընդառաջ, անդամակցող 94 երկրների պատվիրակներին տրամադրվել է ՀՀ դատավորների միության դիրքորոշումը, և քննարկումների ժամանակ բարձրաձայնվել են Ադրբեջանի դատական համակարգի անկախության բացակայության, դատական համակարգի նկատմամբ քաղաքական լիակատար վերահսկողության, մարդու իրավունքների կոպիտ խախտումների, խոշտանգումների, պատերազմական հանցագործությունների, դատական համակարգի կոռումպացվածության, քաղաքական հետապնդումների, իրավապաշտպանների նկատմամբ ճնշումների և միջազգային հեղինակավոր կազմակերպությունների եզրակացությունների վերաբերյալ հարցերը։ Փաստարկված կերպով բարձրաձայնվել է, որ ոչ միայն դատական համակարգը, այլև նույնիսկ այդ պետության դատավորների միությունն է գտնվում քաղաքական իշխանության ուղղակի ազդեցության տակ։ Ոչ միայն չի գործում անկախ դատական համակարգ, այլև գեթ մեկ անկախ դատավոր չկա։ Այս համատեքստում, ադրբեջանական բանտերում և դատարաններում գտնվող հայ գերիների (Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի և մյուսների) նկատմամբ իրականացվող խոշտանգումների ու անմարդկային վերաբերմունքի մասին հավաստի հաղորդումներն ու փաստարկներն ավելի են խորացնում և հաստատում բարձրաձայնված մտահոգությունները։ Մասնավորապես, հայ ռազմագերիների միջազգայնորեն ճանաչված իրավունքների, այդ թվում՝ արդար դատաքննության իրավունքի կոպիտ խախտումներն այնպիսի ծավալների են հասել, որ նվազագույն արդարադատության ակնկալիքը բացակայում է։ Ի հավելումն, արդեն իսկ փաստագրված են խոշտանգումների և դաժան, անմարդկային վերաբերմունքի մասին հաղորդումները։ ՀՀ դատավորների միությունը շարունակելու է հետևողականորեն բարձրաձայնել այս խնդիրները միջազգային գործընկերների շրջանակում և հղել հասցեական հարցադրումներ՝ նպատակ ունենալով ապահովել արդարադատության և մարդու իրավունքների պաշտպանությունը»,- նշված է հայտարարության մեջ։ «Շարունակելու են բարձրաձայնել խնդիրները միջազգային գործընկերների շրջանակում» Աղբյուրը` Դատավորների միություն |

Հանցավոր խումբը զինվորական հաշմանդամություն ունեցող անձանցից հափշտակել է 13.8 մլն դրամ
117Երեկ, 09:36
«Խրախուսում եմ Ձեր Կառավարությանը». Գուտերեշը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
22206.08.2026, 19:18
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի նկատմամբ նոր քրեական հետապնդում է հարուցվել
21206.08.2026, 15:42
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդականին
12905.08.2026, 17:30
Ձերբակալվել է Սեդրակ Առուստամյանը
14105.08.2026, 16:30
Սարգիս Սահակյանից հօգուտ պետության կբռնագանձվի շուրջ 184 միլիոն դրամ և անշարժ գույք
11105.08.2026, 16:00
