Երևան`   0 °C
Այսօր`   Երկուշաբթի, 03 մարտի, 2025 թ.

«ՀՀ վարչապետը չպետք է լինի Հարավային Կովկասի գլխավոր «Զելենսկին»». Հրանտ Մելիք-Շահնազարյան

182
Շաբաթ, 01 մարտի, 2025 թ., 22:36
«ՀՀ վարչապետը չպետք է լինի Հարավային Կովկասի գլխավոր «Զելենսկին»». Հրանտ Մելիք-Շահնազարյան

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի թելեգրամյան գրառումը՝ կից տեսանյութով. «Ռուս-ուկրաինական (իսկ իրականում՝ Ռուսաստան-Արևմուտք) պատերազմը, կարծես, մոտենում է տրամաբանական ավարտին։ Այդ հակամարտության ողջ ընթացքում և նույնիսկ դրա նախապատրաստման փուլում՝ մենք՝ հայերս, մեծ կորուստներ ենք ունեցել։ Արցախը նույնպես դրա հետևանքն էր։

Իսկ ինչպիսի՞ն կլինի այդ հակամարտության ավարտը մեզ համար։

Հարցն ամենևին դյուրին չէ. և՛ հնարավորություններն են մեծ, և՛ սպառնալիքները։ Շատ բան կախված է լինելու նրանից, թե ով կներկայացնի Հայաստանը աշխարհաքաղաքական նոր պայմանավորվածությունների փուլում։ Նիկոլի հետ ոչ մի շանս չունենք։ Չի կարելի թույլ տալ, որպեսզի այդ բանակցությունների ժամանակ Հարավային Կովկասի գլխավոր «Զելենսկին» ՀՀ վարչապետը լինի։ Ամեն ինչ պետք է անել, որպեսզի այդ «պատիվը» վերապահվի Ալիևին»: