Երևան`   0 °C
Այսօր`   Կիրակի, 02 մարտի, 2025 թ.

Թրամփը հանձնարարել է ուսումնասիրել Ուկրաինային ԱՄՆ ռազմական օգնությունը դադարեցնելու տարբերակները

95
Երեկ, 20:30
Թրամփը հանձնարարել է ուսումնասիրել Ուկրաինային ԱՄՆ ռազմական օգնությունը դադարեցնելու տարբերակները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վլադիմիր Զելենսկու հետ վիճաբանությունից հետո ամերիկացի պաշտոնյաներին հանձնարարել է ուսումնասիրել Ուկրաինային ԱՄՆ ռազմական օգնությունը դադարեցնելու հնարավորությունները։ Այս մասին գրում է WSJ-ն՝ վկայակոչելով ամերիկյան վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցչին։

RBC-ն նշում է, որ հանդիպումից հետո ռազմական օգնության դադարեցման վտանգի մասին գրել է նաև Washington Post-ը։ Նրա աղբյուրների համաձայն՝ եթե այդ որոշումը կայացվի, ապա կդադարեցվի Ուկրաինային միլիարդավոր դոլարների հրթիռների, զինամթերքի, մեքենաների ու ռադարների մատակարարումը։