Երևան`   0 °C
Այսօր`   Ուրբաթ, 28 փետրվարի, 2025 թ.

«Պատանդներին կամ ազատում են ուժով, կամ տեղի է ունենում բանակցություն». Հակոբ Բադալյան

145
Այսօր, 00:48
«Պատանդներին կամ ազատում են ուժով, կամ տեղի է ունենում բանակցություն». Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ադրբեջանում բանտարկված մեր հայրենակիցները պատանդներ են:
Պատանդներին կամ ազատում են ուժով, կամ տեղի է ունենում բանակցություն ու խնդրի լուծում պատանդառուի որեւէ պահանջի բավարարմամբ:
Ուժով ազատելու տարբերակը հասկանալիորեն զրոյական է: Փոխանակման տարբերակը կախված է բանակցողներից, որովհետեւ դիմացի կողմը հասկանալիորեն սահմանելու է առավելագույն գին: Այն նվազեցնելն ու այսպես ասած փոխադարձ ընդունելի մակարդակի բերելը կախված է բնականաբար՝
նախ եւ առաջ ցանկությունից, եւ հետո դիվանագիտական հմտություններից, որովհետեւ ցանկությունը առաջնային, բայց ոչ միակ անհրաժեշտ կամ բավարար պայմանն է:
«Աշխարհի ուշադրություն» ասվածին չեմ հավատում բացարձակապես: Դա հեքիաթ է, միֆ: Կտեղավորվի՞ հարցը որեւէ ուժեղ շահի համատեքստում, միջազգային արձագանք գուցե կլինի: Եթե ոչ, ապա որքան ուզում ենք բարձրաձայնենք, աղմկենք, մարդասիրության, ամոթանքի կոչեր անենք, եւ այլն, հուսահատ պոռթկում է, ոչ ավելին:
Իսկ խնդիրը այդ մեծ շահի մեջ տեղավորելու հարցն էլ՝ պահանջվող դիվանագիտական հմտության շրջանակում է»:

Աղբյուրը`   Հակոբ Բադալյան