Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինան չի միանա ՆԱՏՕ-ին. Reuters
1241
Հինգշաբթի, 27 փետրվարի, 2025 թ., 23:56
![]() ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը վստահություն է հայտնել, որ Ուկրաինան չի միանա Հյուսիսատլանտյան դաշինքին։ «Ես կարող էի շատ քաղաքավարի ասել՝ լավ, մենք կաշխատենք դրա վրա: ...Սրանով սկսվեց ամեն ինչ»,- հավելել է Թրամփը՝ նկատի ունենալով Ուկրաինայում հակամարտությունը և Կիևին դաշինք ներքաշելու՝ Արևմուտքի փորձերը։ «Դա հիմնական պատճառներից մեկն էր, թե ինչու այս ամեննը սկսվեց»,- ասել է ամերիկացի առաջնորդը Սպիտակ տանը Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ հանդիպման սկզբում։ Խոսելով Կիևի վերահսկողության տակ որոշ տարածքներ վերադարձնելու հնարավորության մասին՝ Թրամփը նշել է. «Մենք, իհարկե, կփորձենք հնարավորինս վերադարձնել»։ «Բայց ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ին [Ուկրաինայի] անդամակցությանը, դա պարզապես տեղի չի ունենա»,- կրկնել է նա։ |

Ի՞նչ անել, եթե ձեզանից գումար են փորձում շորթել՝ կեղծ լուսանկարներ հրապարակելու սպառնալիքով (տեսանյութ)
12901:06
Թրամփի և Զելենսկու միջև թշնամանքը հասել է ճգնաժամային կետի. The i Paper
22700:19
Ռուսաստանցի ռեփեր Նավայ Բակիրովը ձերբակալվել է Ղազախստանում
15800:07
«Հայաստանի պատի առաջին լեշը կախեց «տանտերը» Ամուլսարում». Բաբկեն Նավասարդյան
140Երեկ, 23:42
«Թայվանը պարտավորվել է Ալյասկայից 70–80 միլիարդ դոլարի հեղուկացված բնական գազ գնել». Թրամփ
186Երեկ, 23:24
«Ռուսները Լուլուին հավասարեցրել են բանջարաբոստանային մշակաբույսի». Արգիշտի Կիվիրյան
132Երեկ, 22:48
