Երևան`   0 °C
Այսօր`   Ուրբաթ, 28 փետրվարի, 2025 թ.

Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը ցուցմունք են տվել, Դավիթ Բաբայանն ու Դավիթ Իշխանյանը իրենց մեղավոր չեն ճանաչել շինծու մեղադրանքներում

133
Այսօր, 00:00
Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը ցուցմունք են տվել, Դավիթ Բաբայանն ու Դավիթ Իշխանյանը իրենց մեղավոր չեն ճանաչել շինծու մեղադրանքներում

Բաքվի զինվորական դատարանում դատավոր Զեյնալ Աղաևի նախագահությամբ Ադրբեջանում ապօրինի պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների շինծու գործերով այսօրվա դատական նիստին դատավորն առաջարկել է ցուցմունք տալ առաջադրված մեղադրանքի և մեղադրանքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության համար կարևոր այլ հանգամանքների վերաբերյալ։

Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Դավիթ Իշխանյանը և Դավիթ Բաբայանը որոշ ցուցմունքներ են տվել։ Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը և նախկին ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը հայտարարել են, որ իրենց մեղավոր չեն ճանաչում առաջադրված մեղադրանքներում։

Արայիկ Հարությունյանին առաջարկվել է ցուցմունք տալ, սակայն նա դատարանից լրացուցիչ ժամանակ է խնդրել նախապատրաստվելու համար։

Հաջորդ դատական նիստը նշանակվել է մարտի 3-ին։