ԱՄՆ-ի ԱԱԾ-ի տնօրենը մեկ օրում ազատել է ավելի քան 100 աշխատակցի
![]() ԱՄՆ-ի Ազգային հետախուզության տնօրեն Թուլսի Գաբարդը աշխատանքից ազատել է 15 հետախուզական գործակալության ավելի քան 100 աշխատակցի՝ կառավարական փակ զրուցարան-հարթակում բաց քննարկումների մասնակցելու համար, հայտնում է NBC News-ը։ Նրա խոսքով՝ աշխատանքից ազատված աշխատակիցներն օգտագործել են գրասենյակային զրույցը՝ պոլիամոր հարաբերություններ, սեռափոխության վիրահատություններ և քաղաքականություն քննարկելու համար, ինչը մասնագիտական էթիկայի և գաղտնի տեղեկատվության հետ աշխատելու կանոնների լուրջ խախտում է։ Սկանդալը ծագել է այն բանից հետո, երբ պահպանողական ակտիվիստ Քրիստոֆեր Ռուֆոն հայտարարել է նման չաթերի գոյության մասին։ Նա հրապարակել է ներկա և նախկին հետախույզներից ստացված անկեղծ նամակագրության հատվածներ։ Ի թիվս այլ բաների, եղել է նաև քննադատություն Գաբարդի հասցեին, և մի քանի հոգի ուրախացել են 2023 թվականին Հանրապետական կուսակցության նախագահի նախկին թեկնածու Փեթ Ռոբերթսոնի մահով։ Աշխատակիցներին զանգվածաբար աշխատանքից հեռացնելու իր որոշումը Գաբարդը բացատրել է նրանով, որ նման պահվածքը «վստահության և մասնագիտական չափանիշների կոպտագույն խախտում է»: Նա ընդգծել է, որ սա միայն հետախուզության «զանգվածային մաքրման» սկիզբն է, որտեղ անհրաժեշտ է «վերականգնել կարգը և արմատախիլ անել փտումն ու կոռուպցիան»։ Նման կոշտ միջոցներին արդեն աջակցել է Իլոն Մասկը, ով նախաձեռնել է նաև Դոնալդ Թրամփի վարչակազմում դաշնային ապարատի լայնածավալ բարեփոխումները։ ԱՄՆ-ի Ազգային անվտանգության գործակալությունը հայտնել է, որ հետաքննում է շփվող աշխատակիցներին՝ ընդգծելով, որ աշխատանքային զրույցները նախատեսված են բացառապես աշխատանքային նպատակներով, այլ ոչ թե անձնական նամակագրության համար: |

Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակել են զոհերի մարմիններ
7818:25
Մասիսի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
9118:12
«Ինտենսիվորեն կրթվեք, որ բանտից ու կալանքից չվախենաք»․ Զարուհի Մուրադյան
8317:06
«Հայաստանի քաղաքացի մահմեդականների թիվը 515 է»․ Թաթուլ Հակոբյան
10317:00
«Կասեցվել է «պանիր «Սուլուգունի»» արտադրատեսակի արտադրությունը». ՍԱՏՄ
8916:48
Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
8616:42
